Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մենք քուկին կարողությունդ չենք գիտեր կոր... բիացայի վրա չենք ապրիր կոր մենք... մարդու հետ ալ տեսնված չունինք... լեռնեն եկանք... բան մը չիյտենք։


— Ատ ի՞նչ խոսքեր են... ինչո՛ւ բիացայի վրա ապրած չըլլաք, ինչո՞ւ լեռնեն...


— Ան ըսել է էֆենտի’մ...


— Կուզեք նե, մեկ հատն ալ մի՛ առնեք... հարկավ խաթրնիս սեպող մեկը կը գտնենք...


— Քիչ մալ դիմացինին խաթրը նայելու է, Նահապետ աղաս:


— Խաթըրնիդ գլխուս վրա, բայց չեմ կրնար կոր հասկցնել, որ...


— Շատ աղեկ, շատ աղեկ, հինգ ոսկի տուր նայիմ սըկեց, ա՛լ ասոր ալ ըսելիք չունիս ա՛:


— Հինգ ոսկիի մնալեն ետքը ալ խոսք չուզեր...


— Տուր նայինք հինգ ոսկին:


— Երթանք ա՛լ, մնաք բարով Նահապետ աղա, աֆ կըներ, որ ձեզի նեղություն տվինք...


— Ինչո՞ւ կը բարկանաք:


— Չբարկացանք, բայց ա՛մեն բանին կարգ ու կանոնը կա...


— Ես անոր առնել կուտամ հինգ հատ... տուր հինգ տոմսակ ինձի... Նահապետ էֆենտի, տուր հինգ ոսկի ինձի...


Նահապետ աղային ճարը կը հատնի և կուտա հինգ ոսկի:


— Վերջապես խոսքդ ըրիր, հինգ ոսկիեն ավելի չտվիր... վնաս չունի... շնորհակալ ենք։


— Մնաք բարով, Նահապետ էֆենտի:


— Երթաք բարով։


— Մնաք բարով, մյուսյու Նահապետ:


— Երթաք բարով։


— Մնաք բարով, Նահապետ աղա։


— Երթաք բարով։


— Մնաք բարով, հոճա Նահապետ: