Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անմիջապես գոցել տվի, շոգենավեն ելա, տուն գնացի, գիշերն սկսավ ականջիս ցավն, ահա այսչափ, ըսավ և անուշ տեղը կապեց Զաքար աղան, ծածկել ջանալով բարկությունը:


— Պաղեցուցած եք ձեր ականջը։


— Այո, պաղեցուցած Է։


— Բան մը չէ, կանցնի։


Դեղագործն, որ դռան առջև կեցած Էր, ավետեց, թե բժիշկը կուգա։ Զաքար աղան պատրաստվեցավ և ամենեն առաջ ներկայացավ բժշկին, երբ դեղարանը մտավ սա։ Բժիշկը բարեբախտաբար քիչ ընդմիջեց յուր հիվանդին խոսքը, դեղագիր մը գրեց և վարձքն առավ։


Զաքար աղան պատրաստել տվավ դեղն և բարկությամբ, զոր կը ջանար միշտ ծածկել ներկաներեն, դուրս ելավ դեղարանեն՝ ինքնիրեն խոսելով.


«Աս ի՞նչ գեշ բան Է թող չտալ մեկուն, որ խոսքը լմնցնե. ամեն կողմեն դիտողություն մը, հարցում մր... մարդս ըսածն ալ կը մոռնա, ըսելիքն ալ։ Զղջացա, բարով խերո՛վ չըսեի, որ ականջի ցավ ունիմ, մեր գիտցածը մեկուն խոսքը մտիկ կընեն, վերջն ալ իրենք կը խոսին։ Խոսողն որպես թե ես էի... ինձմե ավելի խոսեցան ունկնդիրներս։ Մարդ Աստուծո, սպասե, լմնցնեմ խոսքս, վերջն ալ դուն խոսե։ Կարծես ականջիս ցավն սաստկացավ բարկութենես... տեր ողորմյա... տեր ողորմյա... բերան բանալու չէի, բայց ան ալ թող չեն տար»։


Չաքար աղան բարկանալու իրավունք պիտի չունենար, եթե զգար, թե ինքն, ալ ուներ ուրիշի խոսքն ընդհատելու տկարությունը, տկարություն մոր, պզտիկ բացառությամբ, գրեթե ամեն հայու վրա կերևա։ Ազգային ժողովներու մեջ, հանձնաժողովներու մեջ, ընկերությանց մեջ, մեր ընտանեկան և առևտրական կենաց մեջ ամեն օր ցույց կուտանք այս տկարությունն, որ սովորություն դարձած է ի մեզ։ Ես ալ անհամբեր եմ, չեմ կրնար ներել մեկուն, որ խոսքը շարունակն, հաճախ կընդհատեմ անոր խոսքը, խնդրեն դուրս այլ և այլ հարցումներով, մինչև որ խեղճր կը մոռնա ըսելիքն և ինձ կը հարցնե.