Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մանրամասնությունները անցիր։


Շատ անգամ ալ ամեն ջանք կը դնեմ, որ պատմությունը կարելի եղածին չափ կարճ ըլլա։


Ահավասիկ տիկին Մարգրիտին հետ վերջին տեսակցությունս, զոր հիշեցի քիչ մը վերը։


— Վերջապես չըսիր, թե ուսկից իմացար։


— Բավական է, որ իմացա։


— Ասանկ եղավ, ինչ ընենք, Թագուկն ալ նշանեցինք Մանուկ աղային տղուն, Բարթամ էֆենտիին հետ։


— Շատ գոհ եղա, շատ գոհ եղա։


— Իմին աղջիկս է տեյի չեմ ըսեր, դուն ալ կը ճանչնաս ձագուկը...


— Հարկավ կը ճանչնամ... շատ աղեկ ըրիք... շատ աղեկ ըրիք... ուրիշ ինչ կա, չկա նայինք...


— Բան մալ չկա... պարկեշտ աղջիկ մէ... քիչ մը կարդալ գիտե... կտոր մալ կը գրե... մեզի պես մարդուն աղջիկը ի՞նչ կրնա սորվիլ։


— Անցիր անոնք... ես չիյտե՞մ... դրացիդ ի՞նչ կընե...


— Ի՞նչ ընե... մեր տունին մեկ սյունը թագուկին է... գիտեի՞ք ասիկա։


— Գիտեմ, ճանըմ, գիտեմ, մի հոգնիր պարապ տեղը: Տեսնվինք նորեն։


— Տեսնվինք... ստիպողական գո՞րծ ունիք... մեր կարողությանը համեմատ լաթ ալ պիտի տանք... չտա՞նք մի յա՛... տունին մեջ բաժին ունենալուն համար աղջիկս առանց օժիտի կուտամ, Բարթամ էֆենտիին ալ մեղք է։


— Կիրակի օրը տո՞ւնը պիտի ըլլաք։


— Այո՛, Բարթամ էֆենտին ալ աշխատասեր մեկն է, կը ճանչնաք զինքը։


— Մնաք բարով։


— Հապա Անանիա աղան... հող բռնե, ոսկի դառնա։


— Բարև ըրեք։


— Թող չտվիր, որ պատմեի... կաճապարես կոր... գնա, անանկ է նե, գնա, գործիդ արգելք չըլլամ... օր մը մեր տունը