Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրամմե, խահվե մը խմե՛, քեզի մեկիկ մեկիկ պատմեմ, ինտոր եղավ այս գործը...


— Կուգամ, կուգամ։


էո՜ֆ... երիցս էո՜ֆ։


Գթություն... գթություն... ս՜տիկին Մարգրիտ... ո՞վ գիտե քանիներ ինձի պես չարչարեցիր ու կը չարչարես։


Ա՞ս ալ բնախոսական է... այս բնախոսությունը պարզապես անկրթություն է։


Շուտ ընենք վերջացնենք հոդվածը, որովհետև ձայն մը կը լսեմ, որ կ՝ըսե:


— Ինձի չհարցներ, չփնտրեր ա՛։


Ղազարոս աղային ձայնն է։


Գոցենք մեր գրասենյակն ու փախչինք։


— Բարի եք եկեր, Բարսեղ աղա, ո՞ր հողմը փչեց զձեզ դեպի մեր գյուղը...


— Պզտիկ այցելություն մունեի ընելու...


— Ընելու է... ընելու է... երբեմն երբեմն այցելություն ալ ընելու է... շատ աղեկ... շատ աղեկ... այս գիշեր հոս եք։


— Ոչ, կտոր մը պանիր հաց կերա հոս, պիտի դառնամ... որովհետև տունը մինակ են...


— Դառնալու է... դառնալու է... քանի որ տունը մինակ են... ես ալ ըլլամ նե, կը դառնամ։


— Դուրս մնալու սովորությունը չունիմ։


— Ունենալու չէ... ունենալու չէ... դուրս մնալու սովորությունը աղեկ սովորություն մը չէ...


Այս խոսակցությունն, որ նոր սկսած էր Պոլսո թաղի մը նպարավաճառ գինետան մը մեջ, երեկոյան ժամը տասնումեկին, ընդմիջվեցավ երիտասարդե մոր գինետունը մտնելով՝


Բարսեղ աղային վազեց և անոր ձեռքը թոթվելով՝


— Ի՜նչ բախտ, ի՜նչ բարեբախտություն, ի՜նչ երջանկություն, ըսավ, այս իրիկուն զձեզ հոս գտնելը։


— Բախտ է հապա, բարեբախտություն է հապա, երջան-