Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր նյութ մը ըլլալով ժամանակ անցնելեն վերջը հողի դարձած են և թե որ անոր մեջ վարունգ տնկվի Լանկայի վարունգները անոնց քով հիլալի չափ կերևան։


Այս տեղվույն բնակիչները բնավ հագուստի հոգ չեն տանիր. ասոնք մոդա ալ չունին, մոդանին միաձևությունն է. տղաքը միշտ մերկ կը պտըտին. խենթ Մըսթաֆան հոս ծնած ըլլալ կը կարծվի։


Տեղվույն բերքն է առատ փուշ և տատասկ։


Բնակչաց թիվը դեռ ճշտիվ հայտնի չէ, բայց Խեյալին խոսքին նայելով՝ յոթանասուն երկուքուկես հոգիեն կը բաղկանա եղեր և Քարակեոզն ալ հոն ծնած ըլլալուն համար բնակիչը զայն իրենց փառք կը համարին։


Թեև իրենց հատուկ ոճ և բառեր ունին, բայց մինչև ցարդ մեկը բարեգործություն մընելու մտոք անոնց մեկ բառարանը շինելու չէ ձեռնարկած։


Արհեստնին մաշա, ըսկարա, կողով և ասոնց նման բաներ շինել է և ասով քիչ շատ կը ծառայեն ընկերության. օրինակի համար եթե այն մեծ կողովները չըլլային Քեաղըթխանեեն և այլ ասոր նման զբոսանաց տեղերեն, անկարող գինովները ինչո՞վ պիտի փոխադրվեին։


Կանայք խիստ ժրաջան են, շատ կը պտըտին. թե որ անոնք չըլլային Պոլսո բնակիչը, ո՛չ մոլոշ, ո՛չ բաղըրչուկ, ո՛չ ալ ուրիշ ասոնց նման խոտեր կը գտնեն, կանայք այնչափ շուտ կը քալեն, որ Խասդեղի շոգենավներուն մեկ ժամու մեջ առած ճանբան անոնք տասը վայրկյանեն կառնեն, և թե որ փոստայի ցրվիչ ըլլային, ցրվիչներուն երկու օրեն տարածը ասոնք երկու ժամեն կը տանեին. շատ աղեկ ֆալ կը նային և կը գտնեն ալ. ասոր ապացույցն կրնա ըլլալ Բերա գալիք ջուրին ֆալը նայելով ըսելնին. «Դուն եղած տեղեդ շատ ախորժած ըլլալուդ հոնկե զատվիլ չես ուզեր կոր»։ Արք և կանայք հավպսարապես աղեկ ձի հեծնալ գիտեն, հինգ հոգինին մեկ մեկ էշ ունին և այս էշերուն ականջը ամենևին գետինը նայելեն ազատած չունի։


Կանայք երաժշտության հարմարություն ունին, ձայներնին