Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՐԱԿԵՈՄՐՅՈԻՔ ԵՎ ՍԱԼՄԱԹՈՄՐՈԻՔ

1. «Ղիոգինեսի լապտեր»—Ըստ հունական ավանդության հույն իմաստասեր Դիոգինեսը հիասթափված ժամանակի իրականությունից, ցերեկով լապտերը ձեռքին մարդ էր որոնում:


2. Ըստ ավանդության, հին հունական պետական գործիչ և ռազմագետ Ալկիպիատեսը (451 404 թ. մ.թ.ա.) կտրեց իր շան պոչը հասարակությանը իրմով զբաղեցնելու համար:


3. «Դպրոցասիրաց արևելյան ընկերություն»—1878 թվականին Պոլսում հիմնադրված ընկերություն գավառների, հատկապես Խիզանի և Սղերդի խուլ անկյուններում դպրոցներ բանալու, կրթական, լուսավորական աշքատանքներ ծավալելու համար:


4. Ծաղրված Է Գր. Արծրունու «Մշակի» լեզուն, վատ, օտարամուտ բուռերով հայերենը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հա., «Ազգային ջոջեր», Գր. Արծրունուն նվիրված երգիծական դիմանկարը):


ԳԱՏԸ ԳՅՈԻՂ

1. «Պերպերյան վարժարան»—Հայտնի մանկավարժ, գրականագետ Ռեթեսս Պերպերյանի 1876 թվականին հիմնադրած մասնավոր վարժարանը, որը Պոլսում գոյությունը պահպանեց մինչև 1922 թվականը, հետագայում տեղափոխվեց Կահիրե:


ԲՈԻՄԵԼԻ ՀԻՍԱՐ

1. «Ռոպերթյան վարժարան»—Բոբերդ կոլեջ. ամերիկյան միսիոներների հիմնած հայտնի վարժարանը, ուր սովորում էին տարբեր ազգությունների աշակերտներ, գերազանցապես հայեր:


ՍԵԼԱՄՍԸԶ

1. Սելամոըզը Սկյուտարի թաղերից է և այդ իսկ պատճառով տեղի բնակիչները կոչվում են նաև սկյուտարցի: