Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կախարդանքներով հիվանդներ բուժելու համար։ Պարոնյանը բազմաթիվ առիթներով ոչնչացնող ծաղրի է ենթարկել Տիգրանյանի հասարակական անընդունելի վարքագիծը, որը ո՛չ մի ընդհանրություն չուներ նրա հոգևոր կոչման հետ։


ՊԵՅՔՈԶ

1. Ազգային սահմանադրության հիմնի առաջին տողերը, հեղինակություն՝ Հ. Սվաճյանի։


2. Սահմանադրության հռչակման հանդեսը և տարեդարձները նախապես տոնվել են Պելքոզի՝ Հյունքյար Իսկելեսի կոչված վայրում, իսկ հետագայում՝ Ետի Գուլեյում, ուր գտնվում էր Փրկչի Ազգային հիվանդանոցը իր հիմարանոցով։ Վերջինիս հիշատակությունը անշուշտ անուղղակի երգիծանք է տոնակատարությանը ուղղված։


ԵՆԻ ԳՅՈՒՂ

1. «Թերնեմանթ էֆքյար»—Հայատառ թուրքերեն թերթ, լույս Է տեսել Պոլսում 1878—1884 թվականներին, Տիգ. Ճիվելեկյանի խմբագրությամբ:


ՔԱՂԱՔԱՎԱՐՈԻԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

«Քաղաքավարության վնասները» ընդհանուր վերնագիրը կրող երկի առաջին պատկերը լույս տեսավ «Խիկարի» 1886 թվականի դեկտեմբերի համարում: Այնուհետև, 1887 թվականի հունվարից, շարունակաբար տպագրվեց մինչև. ապրիլը ներառյալ։ Երկու ամսվա ընդմիջումից հետո, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպառվեց «Քաղաքավարության վնասների» 1887 թվականի հրատարակությունը։ Հաջորդ տարին՝ 1888 թվականի հունվարից վերսկսվեց հրատարակությունը և մեկ ամսվա ընդմիջումով (հուլիս), օգոստոսին ավարտվեց:


Սույն տեքստը պատրաստված է ըստ «Խիկարի»։


«Քաղաքավարության վնասները» առանձին գրքով լույս տեսավ 1899 և 1900—1901 թվականներին Թիֆլիսում, որից հետո ունեցավ և այլ հրատարակություններ, տպագրվեց հեղինակի երկերի ժողովածուների մեջ