Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կապույտ ըլլա թո՛ղ։


— Շատ լավ։ Հասակն և մազերը...


— Երկար, երկար։


— Մեջքը...


— Մեջքը բարակ ըլլա, բայց տկար չեմ սիրեր, կուզեմ, որ քալած ժամանակը միսերը շարժին։


—Կը հասկնամ, այսչափը հերիք է. ճիշտ ուզածիդ պես աղջիկ մը կա, որ շատ ալ պարկեշտ է և իրեն էրկանը համար հոգի տալ կերևա։


— Ես ալ անանկ մեկը կուզեմ։


— Թերևս վաղը քու անունդ իրեն ըսելուս պես վրադ սեր կապե։ Պատկերդ տուր, որ իրեն անգամ մը ցցունեմ։


— Պատկերս վաղը հանել պիտի տամ։


— Վաղը՞... վաղը հանել տալու որ ըլլաք, ոլւը օրեն կառնեք, և ութ օր սպասենք։


— Ինչո՞ւ սպասենք, վաղը կերթանք, մեծ տեղեն է աղջիկը։


— Այո՛։


— Հայրը հարո՞ւստ է:


— Շատ հարուստ՛ է, բայց հարստությունը չցցուներ։


— Շատ խանութներ ունի՞։


— Քսանի չափ։


— Տո՞ւն։


— Քառասունի մոտ։


— Շատ աղեկ, վաղը չէ մյուս օր կ՝երթանք այդ աղջիկը տեսնելու։


— Գլխուս վրա. ցերեկին կուգամ, և մեկտեղ կերթանք։ Մնաք բարով, Աբիսողոմ աղա, սիրտդ հանգիստ բռնե. ես քեզ չեմ խաբեր, ուրիշներու կրակե շապիկ հագցնողներն չեմ։ Կեցիք բարով, վաղը չէ, մյուս օր։


Տիկին Շուշանը կը մեկնի։