Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ լավ։


— Կուզեմ, որ պատկերս փառավոր կերպով քաշվի: Կուզեմ թիկնաթոռի մը վրա նստիլ, առջևս ունենալ երկու սպասավոր, մեկ աղախին, այնպես ըրեք, որպես թե ագարակի մը մեջ ըլլամ, աս դին վարուցան, անգին կովերեն կաթ կթեն, ասդին ոչխարներն արածեն, ասդին ցանեն, անդին քաղեն, ասդին հերկեն, անդին մածուն շինեն, ասդին ձմերուկ փրցունեն, անդին կարագ շինեն, ասդին սագերը ծովու մեջ լողան, անդին անտառին մեջ փայտ կտրեն, ասդին սայլերով ցորյան փոխադրեն, անգին վերջապես ինչ որ կըլլա ագարակի մը մեջ, տեսնվի պատկերիս մեջ։


— Այդ ամենը կարելի չէ կատարել. միայն թե քանի մը սպասավորներ կրնամ կայնեցնել քովդ:


— Ինչո՞ւ չըլլար։


— Որովհետև անկարելի է:


— Մեծ մարդոց համար ինչպե՞ս կընեք։


— Անոնք աթոռի վրա նստած կամ ոտքի վրա քաշել կուտան իրենց կենդանագիրը։


— Ի՞նչպես ուրեմն կը հասկցվի անոնց մեծ մարդ ըլլալը


— Պատկերը մեծկակ ու փայլուն կըլլա։


— Իմի՞նս ալ անանկ պիտի ըլլա ուրեմն:


— Այո՛։


— Ոտքի՞ վրա, թե նստած:


— Ինչպես որ կ՛ուզեք։


— Դուք ի՞նչպես կ՛ուզեք, ի՞նչպես հանեմ նե, աղեկ կըլլա.


— Զեզի համար ոտքի վրա կը վայլե։


— Շատ աղեկ, սպասավորներն ալ դեմս։


— Այո՛։


— Ես զանոնք չախելու պես կըլլամ, անոնք ալ առջևնին կը նային։


— Սքանչելի։


— Ծեծելու պես կըլլամ զանոնք, և վերջը բարկությունս իջած կըլլա։


— Աղեկ խորհած եք։