Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ֆրանսա՛, դեսպանաժողովին մարդ մը ղրկե՛ քու կողմեդ։


— Որովհետև իմ կողմես մարդ մը ուզեցիք, թող մեկը երթա։


— Մարդ չենք ուզեր։


— Շատ աղեկ, մարդ չերթա։


— Ռուսիա և Անգղիա քրիստոնեից վիճակը բարվոքելու կաշխատին կոր։


— Այո՛, կ՝աշխատին կոր։


— Դուք բան մը չեք ըսեր կոր։


— Այո՛, չենք ըսեր կոր։


— Ինչո՞ւ, չեք ըսեր կոր։


— Որովհետև չենք ըսեր կոր։


— Շատ աղեկ։


— Այո՛, շատ աղեկ։


— Շատ ուրախ եղա։


— Կրնաք ըլլալ:


— Կարծեմ դուք արվեստահանդեսի համար կը հոգնիք կոր։


— Կարծեցե՛ք։


— Չեմ կարծեր, որ քրիստոնեից վիճակին բարվոքմանը մեջ շահ ունենաք։


— Մի՛ կարծեք։


— Ձեր շահը արվեստահանդեսի մեջ Է։


— Մեջ Է։


— Մեզի քիչ մը ստակ չեք կրնար տալ կարծեմ։


— Չենք կրնար։


— Մնաք բարով։


— Երթաք բարով։


Ահա չեզոքություն մը, բառին ամենաընդարձակագույն նշանակությամբը։


Աղոթենք, որ սա արևելյան խնդիրը վարպետությամբ յուր քիթը սա արվեստահանդեսին մեջ խոթելով՝ անոր ալ շահուդ չդպչի, որպեսզի Ֆրանսայի չեզոքությունը արվեստահանդեսի մեջ կարենա դրվիլ իբրև յուր տեսակին մեջ հազվագյուտ բան մը։