Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՓՈԻՆՋԵՐ ՔԱՂՎԱԾ

<3>

Գաղղիո կառավարության զորքը Բարիզ մտնելեն հետո, 56000 ապստամբ, սպաննվեր և 46000 ալ վիրավորվեր են: Բայց վերջեն իմացվեր է Պրուսայեն որ, անցյալ շաբթու գիշեր ատեն քանի մը տաճիկ սրիկաներ հայ տուն մը մտնելով՝ տեղական կառավարությունը ընտանիքը բռներ Է։ Ասոր՛ վրա պարոն Թիերը կը բարկանա և Երեսփոխանական ժողովո մեջ հետևյալ ատենաբանությունը կընե։ 8 միլիար ֆրանք բացի ուրիշ 3 միլիար ֆրանքե ազդու կերպիվ, պատերազմին պատճառավ, վերջին օրերս Կամպեթթայի հույսերն։ Ասկեց հետևի որ հույն տիկին մը առավոտուն նավահանդիստն, Պոլիս անցնելու դիտավորությունն, նավավարին թի արձակ, լինելն, նավավարը տաճիկ մ’է եղեր, չեմք կարծեր որ օձիքն ազատե։ Իրաց այս վիճակին մեջ պատուհանեն վար նետեր է, և երևելի գծագրիչք բանալ կը պատրաստվին եղեր, բայց սա կա որ խնդրեր է որ կառք մը բերվի և կառքով երթա, սակայն մատաղ հասակին օտարախորթ դաստիարակությունը, անմիջապես քանի մը անձինք նավով կը հասնին. ասոր կըսեն էն վերջին խոսքը առաջ ըսել ջուրերը տաք են եղեր, գաղղիական թարգմանը ներս մտնելով առաջարկեր է որ անձնատուր ըլլան, բայց ո՞վ կը լսե։


Պրուսացվոց հուզման գույժը մեկը Պեյիգյանց՝ երկու տարիի չափ հառաջ և մյուսն Գայիանյանց մեկ ու կես ամիսե հետե, ոչ միայն չէ ստորագրեր այլ և պատռեր է ըսելով թե, հատը 40 փարա է և կը գտնվի ամեն հայ գրավաճառաց խանութները և ձեռքե ծախողներու քով։


Ինչպես հայտնի կերևա առաջնորդին հետ դատ վարելու համար ո՛չ ոք կարող է, եկեղեցպան ըսել կուզեն, Կաթողիկոսն էջմիածնի միջնորդությունը կատակերգություններ տեղի՛ կունենան, որուն պատճառը պարոն Կամպեթթա թե ինչո՞ւ Թիեր, բայց ինչ օգուտ որ ծանուցման տողը 40 փարա է մեկ անգամի համար Թիերը ձգեր և սկսեր է բռնանալ տիկնոջ վրա. ահա այս պատճառավ Յավրիան առանց Պատրիարքարանի գիտության և միջամուխ ազգային գործող նարեկ,