Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաճի տաք, անգղիական նավատորմին Պեշիքայեն առնել քալելուն վրա միտք հոգնեցնելու տեղ կուզեմ իմանալ, թե իմ վսեմափայլ հացագործ պեյս ձին մտրակելով դռանս առջևեն առնե պիտի քալե եթե յուր առաջարկությունը չնդունիմ։


Արդեն բարձրապատիվ հացագործներեն ոմանք երեկ առտու խանութնին չեն բացեր և հաց փնտրողներուն պատասխաներ են.


— Մարդս միայն հացով չապրիր ա՛։


— Ի՞նչ ըսել կուզեք։


— Ի՞նչ ըսել պիտի ուզենք. ուրիշ բան մը առեր կերեր, հաց չըլլար նե՝ ի՞նչ պիտի ընեիք։ Տեր ողորմյա, տեր ողորմյա...


— Աստուծու սիրույն համար ըլլա, գոնե մեկ հաց մը տվեք։


— Չունինք, եղբայր, չունինք, սպասեցեք մինչև նոր կարգադրություն, տեսնենք ինչ կըլլա, ինչ չըլլար։


— Խելքերնիդ փախցուցի՞ք, ինչ ըրիք՝ մարդս կրնա՞ անոթության դիմանալ։


— Բավական Է, որ կամք ունենա, ինչո՞ւ չպիտի կրնա դիմանալ, մարդուս ձեռքեն ի՞նչ կր խալսի... չե՞ք տեսնար կոր, դասատուները ի՞նչպես կը դիմանան կոր։


— Սատակը մեկզի, հաց տվեք։


— Չունինք, ախպարիկս, չունինք. այսօր պաքսիմաթ կերե՛ք։


— Ես ծեր եմ, տես, ակռա չունիմ։


— Է՜հ, երկար ըրի՛ր, ես ատամնաբույժ չեմ ա՛։


Շատ մը ծերեր, ընդ որս երիտասարդներ ալ մեծ դժվարությամբ կրցած են հաց ճարել երեկ։


Կարծենք թե քաղաքապետությունը ազդու միջոցներ ձեռք առնելու պիտի փութա ի գոհունակություն հասարակության փորերու, որովհետև պակաս ծախող հացագործները պատմողը բնավ չի ծախողները անպատիժ չի կրնար թողուլ։