Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես շարունակ լա՝ արջուն կուտամ զքեզ, խեչքդ գուխդ ժողվե»։


Արջը կը լսե այս խոսքը և մինչև իրիկուն դռան առջև անոթի կսպասե, որ տղան լա ու մայրը զայն յուր առջև նետե։


Տղան կուլա, արջը կուրախանա, բայց վերջապես իր խաբված ըլլալը իմանալով, ձայնը կը քաշե և մեծ տրտմությամբ ետ կը քաշվի։


Չգիտենք վաղը ի՛նչ պիտի ծնի, հիմակվան ծնածը պզտիկ մուկ մէ։


Զինադադարն ալ մինչև մարտ մեկ երկարեցավ։


Պոյը սիրեմ։


Մենք ալ ասկից առաջ վեց ամիս զինադադար առաջարկելով՝ մինչև մարտ մեկ հանգիստ ընել կուզեինք, այն ատեն Ռուսիան չբարեհաճեցավ ընդունիլ և հիմա զիջավ ընդունելու։


Արդյոք մեր առաջարկության ձևը քիչ մը պաղ երևցավ այն ատեն։ Ինչ որ է, խնդիրը հոն է, որ դարձյալ մեր ըսածը եղավ։


Ա՛լ տարակույս չկա, որ այս զինադադարի միջոցին դիվանագետք բոլոր ճիգերնին պիտի թափեն խաղաղությունը իրենց շահուց հետ հաշտեցնելու համար։


Պոլսո թաղապետութենե գոհ եք ա... գիշեր մը մեզի անոթի պառկեցնելեն ետքը՝ շնորհք ըրավ հացի խնդիրը կարգադրելու։


Պոլսո թաղապետությունը, որ կուշտ է անշուշտ, կսպասե, որ դժբախտությունը հասնի, որպեսզի այն ատեն վրան հարձակելով հաղթե անոր և պատիվ ստանա, բայց թաղապետությունը պետք է գիտնա, որ յուր առաջին պարտքն է հսկել, որ ասանկ դեպքեր տեղի չունենան։