Պարոն Տը Պայսթի վիճակը գեշնալու վրա չէ։
Բրուսիո և Ավստրիո մեջ դաշնակցություն մը կազմվեր է:
Ռուսիո և Բրուսիո մեջ դաշնակցություն մը կազմվեր է:
Ֆրանսայի և Ռուսիո մեջ դաշնակցություն մը կազմվեր է:
Իտալիո և Բրուսիո մեջ հարձակողական և պաշտպանողական դաշնակցություն մը կազմվեր է։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
<5>
Ֆրանսայի Ազգային ժողովը երեկ որոշեց որ Ֆրանսայի նավահանգիստները մտնող օտար նավերուն վրա տուրք դնե:
Ֆրանսայի Ազգային ժողովը որոշեց որ Ֆրանսայի նավահանգիստները մտնող օտար նավերուն վրա թուռը տնկե։
Պարոն Բռես Մեթերնիք լրագիրը իբրև միապետական ամբաստանած ըլլալուն համար երկու ամիս խափանվելու դատապարտվեցավ, իբրև գրգռիչ։
Բռես լրագիրը, պարոն Մեթերնիքը իբրև. միապետության գրգռող ամբաստանելուն համար, երկու ամիսի դադարման դատապարտվեցավ։
Բռենս տը Պիսմարք իշխանը քոնդ տԱրնիմ կոմսին շրջագայություն մը ուղղեց որ բոլոր Ֆրանսայի մեջ մեծ անարժանություն խոսեցավ։