Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէին տար, որ արևը և լուսինը իրենց ապարանքեն դուրս ելնեն։ Ասոնց օրովն էր, որ կամուրջր առավոտները մեկ երկու ժամ կը բացվեր և հասարակությունը ետ կը մնար, թող չեին տար ատոնք, որ կամուրջը գոցվի և ամեն մարդ գործը նայիր


Ասոնց օրովն էր լրագրաց վրա փուլ դրվեցավ... կարծեմ սխալ ըսինք... փուլը առաջ էր... վերջապես ասոնց օրովն չէ՞ր որ հացագործները օր մը մեզի անոթի պահեցին...


Ասոնց երթալեն անմիջապես ետքը քոնսոլիտն ալ սկսավ օդապարիկի պես բարձրանալ, եթե այս մարդիկը հոս չգային՝ հավանական էր, որ քոնսոլիտը մինչև քառասուն բարձրանար։ Թող չէին տար խեղճը։ Թոնսոլիտը ինկավ. այո՛, շատ ինկավ, բայց անպատճառ պիտի բարձրանա օր մը, քանի որ ինքզինքը պզտիկցնողը միշտ բարձրացած է և կը բարձրանա։


Եկավ վերջապես տոն Քարլոսը... Սպանիո գահը նստելու համար այնչափ արյուն թափել տվող տոն Քարլոսը... և պարապ տեղը աշխատող տոն Քարլոսը... գլխուն մեջը դրածը կատարել ուղող և չկրցող տոն Թարլոսը։


Ա՛հ, օր մը փողոցի մեջ սըվոր հանդիպեի և երկու ականջներեն քաշելով հարցունեի.


— Ա՛, տոն Քարլոս, ինչո՞ւ պարապ տեղը, անիրավ տեղը այսչափ մարդոց արյունը մտար, ինչո՞ւ։


Այո՛, հարցունեի, և եթե գոհացուցիչ պատասխան մը չառնէի՝ բռնեի զինքը լայն տոնի մը մեջ խոթեի. տոնին բերանն ալ աղվորիկ մը գոցելով մեջը խղդեի, որ տոնի մեջ տոն մը տեսնար ինք և սպանիացոց ալ տոն մը ցցունեի...։


<49>

Ալ մարդու հետ խոսք չըլլար. ամեն մարդ երեսփոխանության կը պատրաստվի։


Երեկ իրիկուն ժամը չորս եղած էր, տիկին Բ... էրկանը քով կերթա, կերակուրի կը հրավիրե։