Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Զելլա՞ս, ժամը չորս եղավ, սեղանը պատրաստված է...


— Էլիֆ, պե, թե, սե, ճիմ...


— Չելլա՞ս կերակուր ուտենք, մարդ Աստուծո...


— Հա, հը, տալ, զել, ըր...


— Քեզի կըսեմ կոր, տղաքը անոթութենե կը մարին կոր։


— Զէ, սին, շըն, սատ, տաթ, թը, զը...


— Տաթսըզը դուն ես, սեղանը շտկըված Է, ելի՛ր...


— Այն, կայն, ֆե, քաֆ, քեֆ, լամ...


— Խելքիդ եկավ, ի՞նչ եղավ...


— Միմ, նուն, վավ, հե...


— Աս ալ նո՞ր հանեցիր...


— Լամ Էլիֆ, եե... կնի՛կ, քիչ մը թո՛ղ տուր զիս...


— Եկուր կերակուր ուտենք...


— Էլիֆ ուսթյուն է, էլիֆ էսրե ի, էլիֆ էոթրյու յու...


— Վե՞րջը։


— Վերջը, վերջը թող տուր որ սորվիմ ու երեսփոխան ըլլամ, երեսփոխան ըլլալիք մարդը քիչ մը տաճկերեն գիտնալու է եղեր... դուն ալ չսորվի՞ս... Էլիֆ պե ուսթյուն էպ, էլիֆ պե էսրե իպ, էլիֆ պե էոթրյուուպ... չորս հարյուր ոսկի ամսակա՜ն... պե էլիֆ ուսթյուն պե, պե էլիֆ էսրե պի, պե էլիֆ էոթրյուպյու... սա չուպախիս կրակ մը բե՛ր... պե թե ուսթյուն պեթ, պե թե էսրե պիթ, պե թե էոթրյու պութ...


Կնկանը ճարը հատնելով խոհանոցը կիջնա և խոհարարին կըսե, որ կերակուրները լեցունե, իսկ խոհարար Թորոս աղբարր զբաղված է...


— Հա հր ուսթյուն հեհ, հա հը էսրե հիհ, հա էոթրյու հյուհ...


— Վարպե՛տ, կերակուրները լեցուցի՞ր։


— Ճիմ վավ ուսթյուն ճավ, ճիմ վավ էսրե ճիվ, ճիմ վավ էոթրյու ճյուվ։


— Աս ի՞նչ փորձանքի հանդիպեցանք, աս գիշեր կերակուր չպիտի՞ ուտենք, աս սահմանադրությունը հանեցին, որ անոթի մնանք... վարպետ, սա կերակուրները լեցուր կըսեմ կոր, հիմա գլխուդ կը զարնեմ, հա՛...