Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդ իրավունք և ազատություն ունի մեռնելու և ուզած տեղը թաղվելու։


Կըսվի թե ժամանակավ հարսերը հարսնիքին երկուշաբթի առտուն իր թյուրք դրացիին տունը կերթան և հոն ձեռք կը պագնեն եղեր, և եթե դրացին ուզեր՝ շաբաթ մը հոն կը մնան եղեր. մինչդեռ այսօր թագավոր աղաները հարսնիքեն շատ առաջ կը տեսնվին կոր իրենց կնկանը հետ։


Թո՛ղ տվեք մեզի, նայինք, առաջ կերթանք, թե չէ։


Միլան իշխանին հաշտություն կնքել ուզելը կարդացած ատենս, ժամանակավ դպրոցի մեջ ֆալախսան ուտելս, կամ սրբազան Պատրիարքին ականջես քաշելը միտքս կուգա կոր։


— Մեղա, մեղա։


— Ինչո՞ւ ըրիր, Միլանիկ, ես չըսի՝ քեզի, որ խելոք նստիս։


— Մեյ մ՝ալ չեմ ըներ, մեղա։


— Ինչո՞ւ ըրիր:


— Ես չըրի, Կորչաքոֆը ըրավ։


— Ինչո՞ւ անոր խոսքերուն ականջ կախեցիր։


— Քեզիի թագավոը պիտի ընեմ, ըսավ


— Ասկից վերջը խելոք պիտի նստի՞ս։


— Այո՛։


— Վարժապետին դեմ չպիտի խոսիս ա՛։


— Բնավ։


— Մինչև անգամ չպիտի բանաս ա՛:


— Չէ:


— Ապրիս, տղաս, ալ ասանկ աշակերտը տեսար հավատարիմ աշակերտը, ես կը սիրեմ ահա. ելի՛ տեղդ գնա՛ ու գործդ նայե։


— Այսչափ ծեծի փոխարեն նվեր մը չպիտի՞ տաք ինձի։


— Ի՞նչ նվեր։


— Զվորնիկ է, ի՞նչ է, բան մը կըսեն կոր։


— Տեղդ գնա՛, քեզի Զվորնիկ մը կուտամ որ...