Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<52>

Թեպեշիր մալ քաշեցինք. սրբազան Պատրիարքին հրաժարականներուն թիվը յոթանասունը վեց եղավ։


Ինչ դժբախտ մարդ եմ եղեր ես, որ չկրցի ներկա գտնվիլ Ընդհանուր ժողովո ուրբաթ ավուր նիստին, որուն մեջ մեծ խնդիր մը, սարսափելի խնդիր մը հուզվեր է, այն թե՝ Վարչությունը էտեպսի՞զ է, թե չէ։


Նոր Դարի խմբագիրը ըրած է այս հարցապնդումը և այս հարցապնդումին ալ պատճառ տված է ատենագրությանց հրատարակության հապաղումը։


Ինչո համար Վարչությունը ժամանակին չհրատարակեր Ընդհանուր ժողովո ատենադրությունները։ Վարչությունը ալ չափը անցուց, ըրածը պարզապես էտեպսիպություն է, ըսեր է Օգսեն էֆենտին։


Ատանկ է։ Հիմակու հիմա բան չեմ կրնար ըսել, քանի որ սահմանադրական ազգ մենք և միշտ մեծամասնությունը կը վաստկի, գալ շաբթու քվեի կը դրվի և կորոշվի.. Վարչության էտեպսիզություն ընելը կամ չընելը։


Հա՛, հա՛, հա՛... հիմա խնդրոց կարգին մեջ առաջին խնդիր է, էտեպսիզություն Վարչության։


Եթե Վարչությունը էտեպսիզ է, Վարչությունը ընտրողը ի՞նչ կըլլա։


Թվաբանական խնդիրներու խելքս չհասնիր, միայն խելքըս ասոր կը հասնի, որ նույն օրը Օգսեն էֆենտին փորի ցավ ունենալով քանի մը քոնյաք խմեր է եղեր, հետևապես այդ խոսքն ալ ընողը քոնյաքն է եղեր։


Մենք ուրախ ենք, որովհետև մարդս խմյալ եղած միջոցին, կըսեն նախնիք, սրտին մեջինները դուրս կուտա և համարձակորեն ճշմարտությունը կը խոսի որչափ աղեկ լար, եթե բոլոր երեսփոխան էֆենտիներն ուրբաթ օրերը խմյալ գային ժողովին ու ճշմարտությունը խոսելով որոշեին թե՝ փաշա՞ լիմանին աղեկ է թե՝ պորտոյեզը: