Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՛նչ էր երեքշաբթի իրիկունը լուսինին բռնած ընթացքը, ինչո՞ւ դեմքը անանկ խորժոռցուցեր էր, ինչո՞ւ երեսը կախեր կարծես թե հինգնոց քայմեն վեցուկեսեն տալ կուզենք կոր իրեն, և կամ կարծես թե խմբագիր մԷ, որ ցրվիչին ստակ կուտա փուլ առնելու համար...


Արդյոք ճիֆո՞զ կերավ և անո՞ր համար թթվեցուց երեսը։


Ո՛չ ճիֆոզ կերավ, ոչ ալ ուրիշ բան մը, այլ պարզապես բռնվեցավ։


— Բռնվեցա՜վ... պարտքի՞ համար արդյոք։


— Վիշապները բռներ ու վար առնել կուզեն եղեր զինքը։


— Ատանկ Է նե՝ անպատճառ Ռուսիո մատը կա ասոր մեջը։


— Ինչո՞ւ պարապ տեղը կը մտմտաք, ո՛չ ան է, ոչ ան, ես աղեկ գիտեմ ինչ ըլլալը։


— Ի՞նչ Է։


— Նոր ելաժ թաթլը սերթեն խմած ըլլալու Է, իմին ալ գլուխս եկավ առջի օրը։


— Ականջ մի՛ կախեք, իմ ըսածս շիտակ Է, վիշապները բռնեցին զինքը, բայց նետված հրացաններե վախնալով կծիկը դրին։ Եթե ժողովուրդը հրացանով վիշապներու դեմ չդներ՝ լուսինը ո՞ւր կը տեսնայինք հիմա։


— Իրոք անանկ է, լուսինը պաշտպաններ ունի, բայց երկիրը չունի։ Երկիրը ամեն տասներկու ժամուն տասներկու ժամ կը խավարի, մարդու հոգը չըլլար. լուսինը տարին մեկ անգամ երբ ժամու մը չափ խավարի՝ ամեն մարդ ի զեն կը դիմե։ Աս ալ մարդոց խենդությունն է, որ երկիրեն բարիք սպասելու տեղ, լուսինեն կսպասեն։ Երկիրը դիտմամբ լուսինին քովեն անցած ատենը կից մը տվավ անոր լապտերին ու մարեց զայն, որպեսզի հասկնա, թե Թուրքիո բնակիչները միշտ միևնույն խելքին կը ծառայեն։


— Ես այս միջոցին խեղճ աստղերը կը մտմտայի կոր, խեղճերը մութը մնացին, աստուծմե եղավ, որ Օրթագեդ զապթիյե մը չելավ դեմերնին, ֆեներինիզ ներտե ըսելով, ամենն ալ մերքեզ կը տաներ։


— Ես սա գիտեմ, որ լուսինը շատ աղեկ պաշտպանեցինք և կը հուսամ, որ լուսինը ի նշան շնորհակալության պիտի