Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք ալ այս կարծիքեն ենք, բայց քանի որ հիշյալ զորապետը միտքը դրեր է ա թու բրի, ինչպես կըսե Լրագիր. հաշտություն գոյացունել, Եվրոպայի աչվըները բացած միջոցին իրենները քիչ մը գոցել պիտի ստիպվի։


Քանի մը ժամանակե ի վեր, շաբաթ մը չանցնիր, ուր Թուրքիա նոր դարագլուխ մը չունենա։


Օրինակի համար, երբ ըսվեցավ, թե սահմանադրություն պիտի հրատարակվի՝ բոլոր թերթերը միաբերան ըսին.


— Թուրքիան նոր դարագլո՛ւխ մը ունեցավ։


Երբ սահմանադրությունը հրատարակվեցավ՝ ամենքը պոռացին.


— Թուրքիան այսօր նոր դարագլուխ մը ունեցավ։


Երբ քվեարկությունը կատարվիլ սկսաքվ, նորեն աղաղակեցին.


— Նոր դարագլուխ մալ այսօր ունեցանք։


Երբ երեսփոխանական ժողովր բացվեցավ՝ դարձյալ կոչեցին.


— Պերեքյաթ վերսին. նոր դարտգլուխ մալ այսօր ունեցանք։


Թողունք այն անթիվ դարագլուխները, զորս ունեցանք դեսպանաժողովին առաջարկությունները մերժած օրերնիս, և ուրիշ այլ և այլ պարագաներու մեջ։


Լրագիրները ամեն օր նոր դարագլուխ բերելու տեղ ավելի աղեկ կընեն՝ եթե երկրիս մեջ գործված զեղծումներուն բարձման համար ամեն օր կառավարության ուշադրությունը հրավիրեն։


Օրինակի համար, անցյալ կիրակի, խանի մը մեջ պառկող բեռնակիր մը եկեղեցի երթալու համար՝ խանեն դուրս ելնելուն պես՝ անկարիայի կը բռնվի և նույն օրը մինչև իրիկուն անոթի փորով դարի կը կըե։


Խեղճ բեռնակիրը ի՛նչ հասկնա հիմա այն նոր դարագլուխեն. և ասկից վերջը ո՞ր բեռնակիրն է, որ հանդգնի կիրակի առտու մը եկեղեցի երթալ։