Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոնց տեղը հայերը գրեր է։ Երրորդ պատվեր հրամանի- տվեր է, որ 12-են ետքը խանութները գոցվին և դուրսը մարդ չգտնվի:


Կեցցե՛ Թյուլպենտճյան էֆենտին։


Մ. Աղաբեկյան էֆենտի Վան հասնելուն պես այս բարեկարգություններն ըրեր է, կըսե Լրագիր: Իսկ մենք կ՝ըսենք թե՝ Աղաբեկյան էֆենտի Վան չհասած ըրեր է այդ բարեկարգությունները. որովհետև հիշյալ էֆենտին հազիվ այս օրերս հասած է հոն։


Ուրախ ենք, որ Կովկասյան պատերազմին հեղինակը այս անգամ ալ Վանը բարեկարգեց, երանի թե քիչ մ՝ալ ինքզինքը բարեկարգեր.. և սբեքյուլասիոնի ելնելու համար յուր՛ ընթերցողները չխաբեր...


Երեկվան լուրերը խաղաղական են...


Անգղիան և Ռուսիան համաձայներ են... քանի մը վայրկենի համար։


Ռուսիա Անգղիո փափագները գոհացնելու հակամետ երևնալով՝ Անգղիան ալ բրոթոքոլը ստորագրելու վրա է եղեր... միայն դժվարությունը Ռուսիո զորքերը ցրվելու մեջ կը պառկի եղեր...


Մենք բնավ դժվարություն չենք տեսներ զորքերը ցրվելու մեջ, գրվելու վրա չէ՞ խնդիրը... մեր ցրվիչին տան, թող ցրվե:


Դարձյալ եթե Կորչաքոֆ կը փափագի որ զորքերը ցրվելու պես ցցունե և օրը երկու զորք միայն ցրվե՝ դարձյալ այդ պաշտոնին մեր ցրվիչեն ավելի հարմար մեկը չկրնար գտնել։


Բայց, եկու տե՛ս, որ դժվարությունը ոչ հոս է, ոչ ալ հոն, այլ Կորչաքոֆին միտքը հասկնալուն մեջն է։


Քանի մը շաբաթ ալ սպասենք ուրեմն անոր միտքը հասկնալու համար։