Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարսից շահին ըրածն ալ քիչ խնդալու բան չէ։


Բացի Բոֆման զորավարեն Միլան իշխանին ու Չերնայեֆ զորավարին Շիրի Խուրշիտի պատվանշանը ղրկեր Է։


Միլան ու Չերնայեֆ պատվանշանի արժանի ի՞նչ գործ տեսան... իրենց պարտությո՞ւնը քաջալերելու համար արդյոք շահը զիրենք նշանով պատվեց։ Եթե այս նպատակավ Է՝ ու Չերնայեֆ ասկից ետքը ավելի շուտ հաղթվելու պիտի նային, կռվի չգտցած կես ճանբեն փախչիլ պիտի սկսին զորքերուն պոռալով.


— Չորականք, փախե՛ք, քաջությամբ փախեք, որ պատվանշանի արժանանաք։


Եվ կամ արդյոք հաղթվիլը քաջությո՞ւն կը համարվի Պարսկաստանի մեջ։


Ոչ այս է, ոչ այն, պարսից շահը կը պահանջե, որ քեորլյուք ընե մեզի։


Հունաստան ի՞նչ քաղաքականություն պիտի բռնե։


Դեռ որոշված չէ, որոշվելիք ալ չունի, մինչև որ Անգղիո կողմեն երկու երեք զրահավոր Հունաստանի առջև չգան ու չնստին։


Այս արևելյան խնդիրը տղայոց խաղցած թուրա բիշտիի խաղ դարձավ, ամենքն ալ մեյ մեկ թաշկինակ հափշտակելու կը նային կոր։


Կը խրատենք Հունաստանը, որ ինք այս խաղին մեջ չմտնա, որպեսզի չըլլա թե քիթին բերնին կից մը ուտե և գետինը փռվի։


Ուշադրություն։


Լրագրածախները երեկ գացին երաշխավորություն տալով մեյ մեկ թեզքերե առին:


Թեզքերե չունեցողը ասկից վերջը լրագիր չպիտի կրնա ծախել։


Հայտնի Է, որ լրագրածախները պատճառ տվին, որ կառավարությունը այսպես վարվի իրենց հետ։ Ասոնցմե ոմանք