Ռուս. — Կարելի է. եթե չստորագրեք՝ պատերազմ պիտի հրատարակվի։
Անգ. — Ի՞նչ կըսեք։
Ռուս. — Այո։
Անգ. — Անանկ է նե բեր ստորագրեմ, ես չեմ ուզեր պատերազմի պատճառ ըլլալ. բայց սա պայմանավ կստորագրեմ որ, եթե պատերազմ ըլլա ստորագրությունս առ ոչինչ դրվի։
Ռուս. — Բավական է որ ստորագրեք, ինչ պայմանավ ուզե թող ըլլա։
Անգ.— Բեր ստորագրեմ։
Ռուս. — Շնորհակալ եմ բարեկամ:
Անգ. — Թուրքիո ամբողջությունը պիտի պաշտպանեմ ես։
ՏԵՍԻԼ Գ
Անգ. — Տե՛ս ամչնար, չե՛ս խպնիր, ի՞նչ է աս քուկին ըրածդ։
Ռուս. — Ի՞նչ ենք ըրեր դարձյալ։
Անգ. — Ի՞նչ պիտի ընես, շրջաբերական մը հաներ ես:
Ռուս. — Ինչ կըլլա եղեր, շրջաբերական մալ դուն հանե՛։
Անգ. — Հանուն Եվրոպիո պատերազմ հրատարակեցի ըսեր ես։
Ռուս. — Անանկ չէ՞ մի յա։
Անդ. — Ես կը բողոքեմ անոր դեմ։
Ռուս. — Կրնաս բողոքել, ո՞վ ըսավ քեզի թե Անգղիան Եվրոպան կը ներկայացնե։
Անգ. — Կը բողոքեմ, բողոքելով կը բողոքեմ, և կը տեսնես թե ի՞նչ պիտի բերեմ քուկին զլխուդ, անիրավ քեզի, թշվառական...
Ռուս. — Ի՞նչ պիտի ընես:
Անգ. — Զորքերս կը ժողվեմ կոր, այսօր կամ վաղը վրադ պիտի հարձակիմ։
Ռուս. — Շնորհակալ եմ, բարեկամ։
Անգ. — Չարաճճի՞ քեզի: