Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարոն Կլատսթընին պես ես ալ ամեն օր մեյ մեկ հարցում պիտի ընեմ։


Պատասխան տվեք...


Մայրաքաղաքիս բոլոր կառավարները ազգային քաղաքապահ զինվոր գրված են, թե քաղաքապահ զինվորները կառավար եղած են:


Քանի մը օր առաջ հիսունի չափ կառք տեսա իրարու ետևե, որոց վարիչներն էին քաղաքապահ զինվորները։


Մեկեն ի մեկ ապշեցա մնացի, քանզի, թեպետ և ձիավոր զորք տեսած էի, բայց կառավար զորք տեսած չունեի։


Թերևս, կըսեի ինքնիրենս, այս խումբերը նոր կազմված ըլլան։


Ի՞նչ ընելու համար։


Պատերազմական հմտություն չունենալովս հանդերձ՝ վերջապես որոշում տվի, թե կառքով պատերազմի չերթցվիր, անպատճառ ուրիշ բան մը ըլլալու է, և կառքին ետևեն գա՝ ցող մեկու մը հարցուցի.


— Ո՞ւր կերթան այս կառքերը։


— Չգիտեմ։


— Ինչո՞ւ չգիտես։


— Անդին գնա,պե մա՛րդ։


— Ինչո՞ւ անդին երթամ։


— Ես ցավ չունիմ տե, երկու սահաթ կայնիմ քեզի խո՞սք հասկցնեմ։


— Ինչո՞ւ ցավ ունիս։


— Երկար ըրիր։

— Ինչո՞ւ երկար ըրի... ըսեք կ՛աղաչեմ, այս կառքերը ո՞ւր կերթան կոր։


— Էֆենտիմ, մուհաճիր կը կրեն կոր։ Մուհաճիր կուգա, մեր կառքերը կառնեն, մուհաճիր կերթա, մեր կառքերը կը գործածվին, վիրավոր կուգա, մեր կառքերը կուզեն, վիրավոր կերթա, մեր կառքերը կը տանին. հաց կուգա՛, մեր կառքերը կուգան կառնեն, հաց կերթա՝ դարձյալ մենք կը տանինք, հասկցա՞ր հիմա։


— Հասկցա, շնորհակալ եմ. աղեկ ա՛, առուտուր բացված է ձեզի... ձրի չեք աշխատիր կոր ա... ձրի ալ ըլլա նե՝ ի՞նչ