Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Պուլղարիո իշխանության Կ. Պոլսո գործակատար պարոն Տրական հինգշաբթի օրը մայրաքաղաքս հասավ։ Մասիս»:


Ահա քեզի պաշտոնյա մը որ հոլովյալ է։


Մենք ալ հոս գործակատար մը կը հոլովենք և պարոն, հայցական ըսելով հոն կը ղրկենք։


Գործակատարները թո՛ղ հոլովվին, վնաս չունի, բայց չխոնարհին։


Դարձյալ քաղաքապետություն...:


<5>

Ականջներու վրա գրված քաղաքավարությունը կը պահանջե, որ խոսքերը կարճ և կոկիկ ըլլան։


Ուրիշ բան է եթե մեկը Միդասին կուզե խոսիլ։


Եղբայր բրենս Պիսմարք և քոնթ Անտրասի, պետական երկու մեծ մարդ, թե՛ հասակավ և թե՛ սատանությամբ, պատիվ ունեցան իրարու հետ պզտիկ տեսակցություն մունենալ։


Պզտիկ ըսինք, վասնզի մեծ մարդոց տեսակցությունը պզտիկ կըլլա, ինչպես որ պզտիկներունն ալ մեծ։


Լուրերու սովին մեջ ապրող լրագիրը այս տեսակցությունը լսելով, իրենց քաղցին հագուրդ տալու համար, երկու շաբաթն ի վեր ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան իրենց էջերը կը լեցունեն Պիսմարքով և Անտրասիով, և մեր ականջներու մասին իրենց ունեցած առանձնաշնորհությունը չարաչար կը գործածեն։


Երբեք ականջներն այսչափ հալածված չէին։ Մարոուս վրա սարսուռ կուգա երբ մեկն երևակայե, թե ինչ պիտի ըլլար մեր վիճակն, երբ այս պետական մարդիկն երկու օր իրարու հետ տեսնվեին։ Երկու տարի անոնց տեսակցությանը վրա լուրեր կարդալո՞ւ պիտի դատապարտվեինք։


Եվ ի՞նչ խոսք ըրած են այս մարդիկ։ Լրագրաց հարցո՛ւր, անոնք շատ աղեկ գիտեն։ Ոմանք կըսեն թե՝ այս երկու տե-