Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջապես երկու կողման պատվիրակք չեն կրցած որոշել թե՝ նախ ո՛ր կողմը խոսելու է։


Մեր լսածին նայելով՝ հատուկ մասնաժողով մը պիտի կազմվի եղեր որոշելու համար թե՝ սահմանագլխին վրայոք օսմանյա՜ն, թե հելլեն պատվիրակք նախ խոսք առնելու են։


Իսկ Մասիս կը պնդե թե՝ յոթներորդ նիստին մեջ իրենք պիտի տան եղեր այս որոշումը։


Բնականաբար վերջեն սա խնդիրն երևան պիտի գա թե՝ վերջին խոսքն որու քով պիտի մնա։


Այս խնդիրն ալ բնականաբար քանի մի խոշոր նիստ պիտի ուտե... հետևապես շատ իրավունք ունինք հավատալու թե այս խնդիրն յուր լուծումն առնելու համար այնքան նիստի պետք ունի որքան ոսկիի որ պետք ունի գանձը ինքնզինքը բարելավելու համար։


Օրհնեալ եկեալ անուամբ Անտրասիի...


Պարոն տը Հայմերլե հաջորդ Անտրասիի և նախորդ չգիտեմ որո՝ւ, շրջաբերականով մը պատիվ ունեցած է ծանուցանելու Լույսի բաժանորդաց թե՝ ինք Դ Անտրասիի աշխարհավարության պիտի հետևի եղեր...։


Ապրի ...


Այս լուրն մեզի համար շատ նպաստավոր չեմ տեսներ, ընթերցող։


Անտրասիի աշխարհավարությունն եղավ մեզմե Հերսեկն ու Պոսնան առնել, և հիմա որ կըսվի թե նույն աշխարհավարությունը պիտի շարունակվի...։


Գոնե շնորհ ըրեք մեզի հիմակվնե իմաց տալ, ո՜վ պարոն տը Հայմերլե, թե որչափ ատեն պիտի շարունակեք հիշյալ աշխարհավարությունը։


«Չիք ինչ ծածուկ որ ոչ յայտնեսցի»...։


Կարնո անգղիական հյուպատոս պարոն Թրոթրի քրտասիրության գաղտնիքն ալ վերջապես հայտնվեցավ։