Հինգշաբթի ավուր Մասիսի մեջ կը կարդանք.
«...Պարոն Մ. Նաթանյան աշակերտներուն անհավատություն
դաս տալու փորձեր կընե և Վանա ողջամիտ մասն և
ամբողջ ժողովուրդը ասոր դեմ վերջին աստիճան հուզված
կամ զայն և կամ վարժապետանոցը կործանելու կաշխատին»։
Կը փափագինք որ հոս ալ հեղաշրջման օրենքը գործածված
ըլլա։
Հարստահարությանց չափն անցավ։
Եվ մեք հարստահարությանց մասին Տեպայի, Թայժզի,
Տեյլի Նիուսի և ուրիշ լրագրաց հրատարակած հոդվածները
թարգմանելով թարգմանություն ընելու կը վարժվինք։
Հարստահարելսց ճիչն ու աղաղակը մինչև երկնիր քիթը
բարձրացան և երկինք ինչո՞ւ... չեն փռքտար։
Քանի մր շաբաթն ի վեր անլուր չարագործությունք կը
հրատարակվին լրագրաց մեջ միշտ հետևյալ նաքարաթով։
Տեղական կառավարությունը անտարբեր է:
Եթե տեղական կառավարությունն անտարբեր է, ինչո՞ւ
անտարբեր փաշայի մը, քայմաքամի մը տեղ տարբեր մեկը
չեն դներ։
Ո՞վ դնեն։
Անտարբերը հանեն և ով կուզեն թո՛ղ ան դնենք
Ժամագործի պատմությունը չգիտե՞ս։
Ատենոք մարդուն մեկը երկու ժամացույց կառնե, ծոցը
կը դնե և ժամագործի մը կերթա զանոնք ցցունելու համար։
— Երկու ժամացույց ունիմ ծոցս, երկուքեն ո՛րն առնեմ
կըսե և ժամացույցին մեկը ծոցեն կը հանե կը ցցունե։
Ժամագործը ժամացույցը քննելե ետև կըսե.
— Ծոցինդ ա՛ռ։
— Ծոցինս դեռ չտեսար և ինչե՞ն գիտես անոր ասկից
աղեկ ըլլալը։
— Որովհետև ասկից գեշը չըլլար կը պատասխանե
ժամագործը և գործին կը նայի։