Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թիֆլիստեքի Մշակ ղազեթասընըն պեյանընա կեորե, մեշհուր Ջալալյան Սարգիս արքեպիսկոպոս իրթիհալը տարը պագա իտուպ, 25 պին րուպլի վասիյեթ պրագմըշ տըր... Պիզ պու հավատիսի պունտան պեշ ալթը այ էվվել րիվայեթլե տերճ իթմիշ օլմաղլա, իշթե պու տեֆա մեղքյուր կազեթա հավատիսի մեզքյուրեի թաստիգ իթմեքտե տիր:

Թերնեմանը էֆքյար

Ըստ Թերմեմանի՝ վեց ամիս առաջ մեռնող Ջալալյան արքեպիսկոպոսն այս անդամ հոկտ. 15-ին Թիֆլիսի մեջ վախճաներ է։


<14>

Անդիի աշխարհին քաղաքականությունն ալ ասդիի աշխարհին քաղաքականությանը պես խառնաշփոթ վի-ակի մը մեջ է այս օրերս։ Թեպետև հոն գանձային խնդիր, բարենորոգման խնդիր, նավատորմի խնդիր չկա, բայց հոն հոգվո խնդիր կա, որ Արևելյան խնդրույն պես դժվարալույծ ըլլալով՝ շատ տարիներն ի վեր աշխարհը տակն ու վրա կընե:


Երեկ չէ առջի գիշերը տասներկու հակահասունյան վարդապետներ տան մը մեջ կը հավաքվին, ո՛չ թե ուտելու, խմելու համար, ինչպես որ կղերին սովորությունն Է, այլ անդիի աշխարհին գործերու մեջ իրենց բռնելիք ընթացքն որոշելու համար։


Ատենապետն ատյանը կը բանա սովորական կերպով որ հետևյալն է.


— Ատյանը բացվեցավ։


Դռները կը գոցվին։


Արժանապատիվ կամ դերապատիվ ժոդովականնե՛ր, այսօր պիտի որոշենք, թե ի՛նչ ընթացք պետք է բռնել անդիի աշխարհին գործերուն մեջ։


— Կարծեմ ավելի աղեկ կըլլա եթե այս աշխարհին գործերուն մեջ մեր բռնելիք ընթացքն որոշենք։


— Պիտի վիճաբանինք թե՝ ինչպես կարելի է արքայություն երթալ։