— Չենք տար։
— Խոսքերնիս ամփոփենք ու որոշում տանք։
— Այո, ով որ արքայություն երթալ կուզե Հասունյանի
դիմելու է և ով որ դժոխք երթալ կը փափագի Ներսես Պատրիարքին։
Ամենքը կը մտմտան վայրկյան մը։
— Անպատճառ կամ արքայություն կամ դժոխք երթալ
պե՞տք է։
— Չկրնար ըլլալ որ ոչ արքայություն երթանք ո՛չ ալ
դժոխք։
— Ցավով կը տեսնեմ, որ դժոխք երթալն ավելի դժվար
է քան արքայություն։
— Արքայությունն ալ կլլվելու բան չէ։
— Ո՞ւր երթանք ուրեմն։
— Հիմակուհիմա տեղերնիս երթանք և քանի մը օրեն
նորեն խորհրդակցինք։
— Ատյանր գոցվեցավ։
Դռները կը բացվին։
Քանի որ ձեր ծուխերը դժոխք կերթան, արքայության
մեջ ինչ գործ ունիք։
Այսչափ ժամանակե ի վեր է Ժողովուրդը ձեր ետևեն
կուգար, քիչ մալ դուք անոր ետևեն գացեք նայինք ի՛նչ
կըլլա։
Բարենարոգում ըրե՛ որ կարենաս ապրիլ...
Ահա այս է երկու տարիե ի վեր մեզի ըսված խոսքը։
Անգղիո կը դիմենք և կըսենք.
— Մեր գանձային վիճակը ձեզի բարև կընե ու քիչ մը
դրամ կուզե։
Անգղիան մեզի կը պատասխանե.
— Բարենորոգում ըրե՝ որ կարենաս ապրիլ։
Ֆրանսայի կը դիմենք և կաղաչենք որ մեզի օգնե, իսկ
անիկա երեսն անդին դարձունելով կը պատասխանե.
— Բարենորոգում ըրե՛ որ կարենաս ապրիլ։