Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվրոպական մամուլն այ միշտ կը կրկնե վերոհիշյալ նաքարաթը։


Մենը կը պոռանք.


— Բարենորոգում ընեեու համար դրամ պետք է։


Անոնք կը պատասխանեն.


— Դրամ գտնելու համար բարենորոգում պետք է.


Արդ, քանի որ գրամ գտնելու համար բարենորոգում պետք է ու բարենորոգում ընելու համար ալ գրամ պետք Է, ըսել կըլլա թե ո՛չ դրամի երես տեսնելիք ունինք ո՛չ ալ բարենորոգման։


Ըստ իս՝ եվրոպացիք այս մասին կը նմանին ճիշտ այն բժշկին, որ յուր ծանր հիվանդին քով կերթա և անոր բազկերակները քննելե ետև կըսե.


— Աղեկնալու ես որ չմեռնիս։


Լրագիրներու մեջ կարդացիք անշուշտ որ Էմլաք իտարեսին կը պահանջե, որ կալվածական իլմուխապերներուն տակ պատրիարքական կնքույն քով իմամներու կնիքն ալ գտնվի։ Ավելորդ է ըսել թե՝ եթե Մահալե իմամիին կնիքը չգտնվի՝ պատրիարքական կնիքն անվավեր պիտի համարվի։


Խոնարհացար կը հրավիրենք Պեյքըր փաշան որ Ասիա չուղևորված անգամ մը էմլաք իտարեսին հանդիպի և հոն եղած անիրավությունները քննելեն ու տեղեկագրելեն վերջը երթա Ասիո մեջ տեղի ունեցած և ունեն ալիք հարստահարությունները քննելու։ Արդյոք մո՞տ է այն օրն ուր էմլաք իտարեսին թեզքերե մը ղրկելով իմացունե մեզ թե՝


— Ասկե վերջը մահալե իմամներեն պիտի ընտրեք նաև. ձեր Պատրիարքը։


Ահավասիկ բարենորոգում մոր կարծենք առանց դրամի եղած է։