<17>
Պարահանդեսի եղանակին մեջ ենք...
Խնդանք, պարենք, երգենք, խմենք։
Տեսա՞ր աղեկ մարդը, կըսեն հիմա կիներն որոնց համար
պարահանդեսն գարունեն ավելի սիրելի է։
Պոլսո բոլոր խանութները. դիմակներով լեցված են...
Եվրոպա և Ամերիկա երկու ամիսե ի վեր ամեն շաբաթ շոգենավներով դիմակ կը ղրկեն մեզի... ի՞նչ պիտի ընենք
այն չափ դիմակը, Պոլսո մեջ այնչափ դեմք չկա...
Գնա՛ ծխավաճառի մը խանութը և հարցուր.
— Ինձի աղվոր դիմակ մը կուտ ա՞ս։
— Շատ լավ, քո վինիդ գրպանեն քսակ մը հափշտակելու
համար առաքինության դիմակ մ՝ահա քեզի։
— Ուրիշ տեսակը չունի՞ս։
— Ամենեն ալ ունիմ. ահա պարտքդ չվճարելու համար
հաստատամտության դիմակ։
— Գեշ չէ, բայց ինձի չհարմարիր ան։
— Ահա քեզի ուրիշ մը, բայց քիչ մը սուղ է։
— Ինչ է աս։
— Երուսաղեմի վանքի հաշիվները քննելու համար երկու
հարյուր ոսկի ճանբու ծախք առնողներու համար անձնանվիրության դիմակ։
— Ուրի՞շ։
— Կովու կամ ոչխարի դիմակ կ՝ուզե՞ս։
— Չէ, Պեշիկթաշ պիտի երթամ։
— Ի՞նչ վնաս ունի։
— Ճանբան քյուրտեր կան։
— Ի՞նչ կ՝ըլլա։
— Կը բռնեն կը քշեն ինձի։
— Ինչո՞ւ։
— Հապա չե՞ս գիտեր որ Հայաստան ամեն շաբաթ կով
և ոչխար կը հափշտակեն։
Ո՞ր մեկն հիշեմ, ամեն բանի համար դիմակ, ամեն բանի
մեջ դիմակ, և ամեն տեսակն մի առ մի գրելն երկար կըլլա,
երկաթյա կամուրջին շինությանը պես։