Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քսան փարա տուր... երկու օրե ի վեր չոճուխներովս անոթի եմ մնացեր։


— Չունիմ։


— Ոտքդ պագնեմ, անոթութենե կը մարիմ կոր։


— Ինչուս պետք։


Աղքատն արգարև կիյնա կը մարի։


Ներկա եղողներն երբ կսկսին մեղաղրել վաճառականն թե ինչո՞ւ քսան փարա կամ կտոր մը հաց չէր տված աղքատին՝ վաճառականը բարկանալով կը պոռա.


— Աղբար, Սովելոց հանձնաժողովին դեռ երեկ ոսկի մը տվի։


Գավառները խորհած ատեննիս մեր քովը գտնվողներն ալ մոռնալու չենք։


Մայրաքաղաքիս վարժարաններն ալ չգոցենք Հայաստանի վարժարաններուն համար աշխատած ատեննիս։


Դարձյալ Վերթեյմի քասաները:


Այս ընկերությունը նորեն ծանուցում կընե հարյուր հազար ֆրանք տալ այն ամեն անոնց՝ որոնք կրնան յուր քասաները թավշանով բանալ։


Ոչ թե թավշանով այլ յուր բանալիով ալ քասա բանալու սովորությունն անցած է. վասնզի քասաներուն մեջ բան չկա և արդեն շատերն իրենց քասաները բաց կը թողուն կոր։


Ընկերությունը թող չաճապարե. եթե անոնց մեջ դրամ գտնվիլ սկսի՝ հազար ֆրանքի ալ կը բանան իր քասաները։


Ամեն կողմ նորեն պատրաստություններ... կառավարություններն իրենց սահմանագլուխներուն վրա բանակներ կը ղրկեն։


Պատճառն ի՞նչ է։


Եթե Ալմանիային հարցունես կը պատասխանե թե՝ քանի որ Ֆրանսան ու Ռուսիան կը պատրաստվին՝ ինքն ալ պատ-