Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ մենք, որ ասանկ հարցումներ ընելու համարձակություն չունինք, կը շատանանք ըսելով, որ խտիվի հարեմն Անգղիո նավատորմիղեն ավելի իրարանցում պատճառեց հոս։


Այսօր մայրաքաղաքս հասավ պարոն Աբգար Հովհաննիսյանց, խմբագիր-տնորեն Փորձ լրագրո և Լյուքսենպուրկի օթևանն իջավ։


6 հունիս

Մայրաքաղաքիս մեջ այսօր սպանություն տեղի չունեցավ, կը կարծվի թե ոստիկանության նախարարին պատվանշան մը տրվի վաղը։


Անունով Միացյալ ընկերությունք դեռ զատ զատ կը գործեն, յուրաքանչյուրն յուր սենյակին մեջ։


Մարդուն մեկը լրագրի մը հրաման առնելու համար տպագրական տեսչության գրասենյակը գնաց։


Տեսուչը կերակուր ուտելու գնացած էր:


Մայրաքաղաքիս մեջ բժիշկներուն թիվն օրըստօրե ավելնալու վրա է, նույնիսկ այսօր մեկ մարդու երկու բժիշկ կիյնա։


Իրավ է, որ շատ աղքատներ առանց բժշկի կը մեռնին, բայց ո՞րչափ բժիշկներ ալ կան, որ առանց հիվանդի կր մեռնին։


7 Հունիս

Անատոլուի սովելոց համար մեծ վիճակահանություն մը պիտի լինի... գալ տարի։


Հիշյալ վիճակահանության գործադիր ժողովն շրջաբերական պիտի ղրկե գավառները, հորդորելու համար սովյալ-