Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
21 հունիս

Վաքըթ, կես պաշտոնական թուրք լրագիրն, կամ լավ ևս պաշտոնական լրագիրն, մեծ ցավ կը հայտնե այսօր, ծանուցանելով թե պետությունները Հայաստանի համար հատուկ կանոնադրություն կը պահանջեն։


Թուրքերը մեծ ցավ կզգան՝ երբ հայերը հարստահարութենե փրկվին։


Խոսակցություն մը կիներու բաղանիքին մեջ

— Սա օրիորդր ո՞վ է, տիկին։


— Չե՞ս ճանչնար, մեր դրացին է, Լուսիկն է։


— Լուսի՞կն է... սխալ է, տիկին. Լուսիկը ճերմակ է, լույս սևի մոտ բան մէ...


— Բաղանիքեն ելնելուն պես դարձյալ կը ճերմկնա։


Դիտողություն.— Ամուսնական շատ մը կռիվներ կը վերնային՝ երբ խոսկապը բաղանիքի մեջ տրվեր։


22 հունիս

Կիրակի.— Պարոն նորայր Բյուզանդացի միշտ կաշխատի յար գաղղիերեն-հայերեն բառարանին, որ մեծ առավելություններ ունի յուր նախորդներու վրա։


Ահա մարդ որուն ամեն քաջալերություն արժանի է. ահա գործ՝ որուն ամեն բարի ընդունելություն կը վայլե։


Տասը հարուստ վաճառական այսօր միանալով ընկերություն մը կազմեցին՝ Նորայրի բառարանին մեկ բաժանորդ գրվելու համար...


23 հունիս

Հայաստանի խնդրույն նկատմամբ Բ. Դուռն այսօր պատասխան տվավ վեց տերություններու ծանուցագրին։


Հիշյալ պատասխանին մեջ Բ. Դուռը կըսե, թե շատ բարենորոգումներ ըրած է Հայաստանի մեջ, թե իրաց վիճակը քննելու համար քննիչներ ղրկած է, քննիչ ղրկելը մեծ բարենորոգում մէ մեզի համար, թե ժանտարմըրի կազմած է, և եթե ժանտարմրրին չենք տեսներ այսօր՝ պատճառն այն է,