Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը ի՞նչ իրավունքով կը պատժե օսմանյան կառավարության պաշտոնյաներուն մեկ հնավանդ սովորությունը։


Մենք ալ կը ձայնակցինք իրենց և կը պոռանք։ Կրոնքի և սովորության ազատություն...


Քաղաքական պարտամուրհակ մը...


Օսմանյան բարեխնամ կառավարությունն հետևյալը ստորագրեց այսօր.


«Ստորագրյալս թվականես քսանը մեկ օր ետքը պարտավոր եմ ներկայս բերողին վճարել Տուլչինիոն, որ Քարադաղի պիտի հանձնվի»։


— Եթե չվճարե՞։


— Վեց տերություններն պիտի տան և մեր տերության հաշվույն պիտի անցունեն։


Արդ, Քարատաղի խնդիրն լուծված է... թուղթի վրա։


23 հուլիս

Հունաստանի խնդիրն ալ դյուրությամբ կը վերջանար, եթե անոր ալ ուզածրըչափազանց չըլլար։


Սահման գծողներն ո՛ր քաղաքին մեջ որ հույն տեսած են՝ Հունաստանի տված են զայն... եթե ասոնք Իզմիր երթալու պատիվն ունենային՝ այդ քաղաքն ալ Հունաստանի պիտի տային։


Մեր կառավարությունն որոշած է մինչև վերջին շունչն ընդդիմանալ ուզված տեղերը Հունաստանի չտալու համար։ Արյունով առնված են անոնք, կըսեն թուրք լրագիրներն, և արյունով միայն կրնան արվիլ. մինչդեռ հույն լրագիրները կը պնդեն, որ կարմիր մելանով տրվին անոնք:


Կլատսթընի տկարությանը վրա կուրախանան տեղվույս թուրք լրագիրները. եթե հեռագիրն վաղը լուր տա, թե Կլատս-