Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոր խորհուրդները մտիկ ընելու։ Վեհափ՛առ տեր, Յանյան տվեք Հունաստանի, Տուլչինիոնի Քարատաղի թողե՛ք, թո՛ղ տվեք Նովի Պազարն Ավստրիան գրավե։ Այն ատեն գանձը մեր տեսլության տակը կառնենք, բայց ձայն հանելու չէ՝ երբ արևելյան Րումելին Պուլղարիո հետ միանա։ Երբ որ գործերն այսպես կարգագրվին՝ Ներքին գործոց նախարարությունը մենք կը վարենք. Արտաքին գործոց նախարարությունն ալ Ռուսիո կը հանձնենք, և կը տեսնեք, թե երկիրն որչափ կը բարենորոգվի։ Ձեր վեհափառության սիրտն ալ հանգիստ կը լինի և փորձանքներե խալսելու համար Դարգանելը մեզի կուտաք, Սև ծովու նեղուցն ալ վարպետությամբ մը Մուսիո գլուխը կը փաթտեք և հանդարտ սրտով, մաքուր խղճով ձեր վեհափառությունը ժամանակ կանցունե յուր կախարդներովը: Այդ երկու նեղուցներն ձեր գլխուն փորձանք են, ջանացեք ուրեմն այդ փորձանքները հեռացնելու։ Մյուս տերություններն, որք իրենց բաժինը պիտի ունենան այս փորձանքներուն մեջ՝ բնավ դիտողություն չեն ըներ, և դուք ալ մտատանջութենե կազատիք։ Ինչո՞ւ կը վախնաք, վեհափառ տեր, տերություններն ո՞չ ապաքեն ձեր ամբողջությունն ապահոված են Պերլինի դաշնագրով։


Ասոնք են գրեթե տերություններուն առաջարկություններն, զորս եթե չընդունենք՝ կըսեն, մեր վրա մեծ պատասխանատվություն պիտի հրավիրենք եղեր, իսկ եթե ընդունենք՝ Օսմանյան կառավարության համար նոր դարագլուխ մը պիտի բացվի եղեր։


Գեդեցի՜կ առաջարկություններ, գեղեցկագույն խրատներ, մարմինը քառասուն կտորի բաժանել և անոր երեսունևութը կտորն առնելով՝ օսմանյան կառավաբությունն վերածել և անոր ըսել.


— Ալ անհոգ եղիր, քու ամբողջությունդ երաշխավորված է, Եվրոպայեն մի՛ զատվիր, որ փրկություն գտնես։


Ո՜վ ամբողջություն...


Ո՜վ փրկություն...