Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայու տունին տասը հողի և յուրաքանչյուր քյուրտի տունին հինգ հոգի հաշվելով ունյցած է այնպիսի թիվ մը, որով հայերը մեծամասնություն կը կազմեն։ Այդ թիվն կը հաստատե նաև այն վիճակագրական տեղեկությունները, որք անցյալները Պատրիարքարանեն հաղորդվեցան տերություններուն։


— Կնի՛կ, Պոլսո մարդահամարը պիտի պատրաստեն եղեր։


— Ի՞նչ ընեմ։


— Քեզի ալ պիտի գրեն հարկավ։


— Ինչո՞ւ։


— Դուն ալ մարդ չե՞ս։


— Ինչո՞ւ ուրեմն կըսեն թե «Եվ եղիցին երկոքեան ի մարմին մի»:


— Վիճակագրութեան համար չէ ան, նոնոշիկս։


18 օգոստոս

Հրդեհներուն առաջքն առնելու պաշտոնով մասնաժողով մը պիտի կազմվի։


Հանձնաժողով մալ պիտի հաստատվի հրդեհները մարելու համար։


Մենք հիմա ուրիշ գործ չունինք, ամեն օր մասնաժողով, հանձնաժողով, մասնախումբ, հանձնախումբ կազմելեն զատ գործ տեսած չունինք։


Հունաստանի թագավորն չվերադարձավ տակավին յուր երկիրը։


Եվրոպական քանի մը լրագիրներ կը ծանուցանեն, թե պարոն Կլատսթըն խորհուրդ տված է Գեորգ թագավորին, որ ժամ առաջ Աթենք վերադառնա։


Գեորգ թագավորը Ռուսիա ուղևորեցավ։


Եթե Կլատսթընի խորհուրդները միշտ այսպես կը գործադրվին Հունաստանի կողմե՝ շատ հավանական է, որ քիչ ատենեն շփոթություն մը ծագի իրարու մեջ։