Տիկին Թ... իրար կանցնի և անմիջապես աղջիկը կը կանչե։
Աղջիկը վազելով կուգա։
— Քեզ տեսնեմ, աղջիկս, կըսե տիկին Բ... աղվորիկ մը
հագվե՛, սգվե՛։
— Ի՞նչ կա, մայրիկ։
— Քանի մը հյուրեր պիտի գան այսօր, անոնց առջևը
շատ մի խնդար, որ քաշել տված ակռաներուդ տեղերը չերևան։
— Մայրիկ, դուն ալ միշտ ակռաներս երեսս կը զարնես,
չորս ակռա քաշելով ի՞նչ կըլլա եղեր։
— Չէ, որդի, քուկին բարվույդ համար կը խոսիմ կոր.
թմերուդ մեջ մեյմեկ կտոր բամբակ թխմե, որ դեր երևաս։
— Իմին կազմս ի՞նչ ունի որ... տձև՞ եմ...։
Դուռը կը զարնեն։
— Եկան, եկան, կը պոռա մայրն և դուռը բանալու կը
Վազե, աղջիկն ալ հագվելու։
— Ա՞ս է տունը, կը հարցունեն հյուրերը դռան առջև։
— Աս է, աս, կը պատասխանե տիկին Թ... ներս հրամմեցե՛ք։
— Սխալմամբ ուրիշ տուն մը չմտնենք։
— Չէ, չէ, Հոս պիտի գաք։
Հյուրերն, որք երեք տիկիններե կը բաղկանային՝ ներս
կը մտնեն։
Պետք է գիտնալ, որ այս հյուրերն ընկերության մը անդամներ
էին, որք տունե տուն պարտելով տիկիններե դրամական
նվեր կը հավաքեին իգական սեռին դաստիարակության
համար։
— Բարի եկաք, մադամներ, կըսե տիկին Թ...
Բարի տեսանք, կը պատասխանեն երեք հյուրերն, որոնց
մինն քիչ մը կը սրդողի մադամ բառին վրա, կերևի որ
դմուազել էր։
— Ի՞նչպես եք, աղե՞կ եք։
— Փառք Աստուծո. ձեզի տեսանք ավելի աղեկ եղանք։
— Ողջ եղե՛ք, ատիկա ձեր ազնվությունն է։
— Ի՞նչպես ժամանակ կանցուներ գիշերները։