Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
8 սեպտեմբեր

Հայկական խնդիրն յուր կարգին կսպասե, որ լուծվի։ Նախ Քարատաղի խնդիրն պիտի լուծվի, ետքը Հունաստանի խնդիրն և վերջր Հայաստանինը։


Պզտիկությանս առակ մը կարդացած եմ՝ չգիտեմ ո՛ւր։ Այս առակն կը պատմե, թե վարժապետին մեկը տղու մը ձեռքը քերական մը տալութ կը հրամայե անոր, որ այբ ըսե։ Տղան այբ չըսեր։ Վարժապետը երկու շաբաթ շարունակ կաշխատի աշակերտին այր մը ըսել տալու և չհաջողիր։ Երբ պատճառը կը հարցվի տղուն՝ սա պատասխանը կը տրվի, թե եթե այբն ըսեմ՝ ետևեն բենն, գիմն, գան և մինչև և оֆ ըսել պիտի տաք ինձի, ուստի անոր համար այբը չեմ ըսեր, որ մյուս գիրերն ալ ըսելու չստիպվիմ։


Մեր կառավարությունն ալ չուզեր Քարատաղի խնդիրը լուծել, որպեսզի, մյուսներն ալ լուծելու չստիպվի։


Թեպետև վերոհիշյալ առակեն քաղվելիք խրատը չեմ հիշեր, բայց լավ կը հիշեմ, որ վարժապետը հաստատամտությամբ մինչև և Оֆ ըսել տված է տղուն։


Եվ Կլատսթընը, որ այդ վարժապետեն ավելի հաստատամիտ է, ոչ թե միայն մինչև և оֆ-ն, այլ ընթերցարան իսկ պիտի կարդացնե թուրք կառավարության, թուրք կառավարության շահուն համար։


9 սեպտեմբեր

Վայ անոնց, որ կը հանդգնին Հայաստան բառն արտասանել...։


Դատական նախարարության կողմեն ծանուցագիր մը ղրկվեցավ Պատրիարքարան, խստիվ պատվիրելով սրբազան Պատրիարքին, որ այսուհետև չգործածե Հայաստան բառը։


Բացի այս պատվերեն՝ ծանուցագիրն կարգիլե սրբազան Պատրիարքին՝ Բ. Դռան թաքրիր գրել այն խնդիրներու համար, որք կրոնականին հետ բնավ վերաբերություն չունին։ Կրոնական խնդիրներու համար սրբազան Պատրիարքը պիտի վայելե թաքրիր գրելու շնորհը, իսկ երբ մեր ինչքն, կյանքն ու պատիվը բռնաբարվին՝ սրբազան Պատրիարքը լռություն պահելու է եղեր։