Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մետեորա՛, երջանիկ օրեր, հաջողություն, առատ բաժանորդներ և հարատևություն կը մաղթեմ քեզի։


Պարոն Մսերյան, քեզի ալ լայն սիրտ և ընդարձակ քսակ կը մաղթեմ, որ կարենաս վնասու կուրծք տալ և շարունակել ինչ որ սկսած ես։


13 սեպտեմբեր

Բ. Դուռն որոշած է Տուլչինիոն հանձնել եթե Հունաստանի և Հայաստանի խնդիրներուն համար նավային ցույց չլինի։


Ես կաղոթեմ, որ Տուլչինիոն չհանձնվի, որպեսզի Հայաստանի համար ալ նավային ցույց մը լինի։


14 սեպտեմբեր

Բարձր Հայոց անգղիական հյուպատոս պարոն Թրոթը խիստ բարի վկայություններ կուտա Հայաստանի հայերուն համար։


Պարոն Բրոթրի վկայությանը նայելով՝ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներուն մեջ հայերը վարժարաններուն մեծ հոգ կը տանին, սակայն գյուղերու մեջ պետք եղածին չափ վարժարաններ չկան դեռ։ Անգղիական հյուպատոսն համոզված է, որ Հայաստանի մեջ ապագան հայերունն է, որք միշտ օգնություններ կնդունեն, կեդրոնեն, մայրաքաղաքես, մինչդեռ քյուրտերն ոչինչ ունին գովեստից արժանի։ Ժամ է, որ Միացյալ ընկերություններն և Արհեստասիրաց ընկերությունն բազմապատկեն իրենց ջանքերն, Հայաստանի մեջ լույս տարածելու։


15 սեպտեմբեր

Սրբազան Պատրիարքը պատասխանել դատական նախարարության կողմե առ ինքն ղրկված ծանուցագրույն։


Ներսես Պատրիարքն կըսե, թե ինքը չէ ստեղծած Հայաստան բառն, որ կը գտնվի նույնիսկ թուրք կառավարության շինել տված աշխարհացույցներուն մեջ։