Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենապատիվ Պատրիարքն կը հայտնե հետո, թե ինքը բնավ հաճույք չզգար հարստահարություններու համար թաքրիր գրելով, թե կառավարությունը պարտավոր է բառնալ այդ հարստահարություններն, որպեսզի հարկ չմնար թաքրիր գրելու։


Եթե թուրք կառավարությունն՝ Հայաստանն և թաքրիրը բառնալու տեղ հարստահարություններն բառնալու ջանար՝ ավելի մեծ ծառայություններ մատուցած կը լիներ յուր երկրին: Սակայն մեր հավատքն այն է, որ հարստահարությունները չեն վերնար, մինչև որ չվերնան... քյուրտերը...


16 սեպտեմբեր

Արհեստասիրաց ընկերությունն Մշո սուրբ Առաքելոց վանուց մեջ երկրագործական վարժարան մը պիտի բանա մոտերս։


Քիչ բացառությամբ վանքերն մինչև այսօր, մեյմեկ ծուլարաններեն, ուր արժանապատիվ միաբանները կուտեն, կը խմեն և կը պառկին. որպես թե Ավետարանն ըսած լիներ իրենց, գնացե՛ք այսուհետև կերե՛ք, խմեցե՛ք և պառկեցե՛ք։


Ուրախ ենք, որ Արհեստասիրաց ընկերությունն՝ այս վանքերեն մին առնելով՝ բարենպատակ գործի մը պիտի հատկացնե զայն։ Ո՞ւր էր թե վանորեից խորհուրդն մյուս վանքերն ալ միաբաններուն ձեռքեն առներ և աշխարհականներուն վարձու տար, որպեսզի այդ վանքերեն ալ քիչ ժը օգուտ քաղեր ազգը։


Միաբաններուն գալով՝ անոնց համար անկելանոց մը շինելու է տեղ մը, որ երթան մեջը պառկին և բնավ չելնեն։ Հերիք է, այսչափ տարիներե ի վեր ազգին ծառայեցին, քիչ մալ հանգիստ ընեն...։


17 սեպտեմբեր

«Հեղինակին մյուս գործերը»:


Գիտե՞ք որոնք են հեղինակին մյուս գործերը։


Համբերեցեք, որ ըսեմ։