Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատանալու են Լիբանանու կամ Արևելյան Րումելիի վարչության նման վարչությամբ մը, որ իրենց պիտի տրվի։


Ազատական երեսփոխանի մը այսպիսի հուսադրիչ խոսքերեն երեսփոխանները ուրախությամբ լցվելով՝ մեկնեցան։


Եվ սակայն Բ. Դուռն մինչև այսօր այբ չըսավ...։


20 սեպտեմբեր

Տերության շահերուն վնասակար լուրեր տվող լրագիրներն պիտի խափանվին։


Այս է տպագրական տեսչության նոր պատվերը։


Տպագրական տեսչության այս պատվերը տերության շահերուն վնասակար չէ...


21 սեպտեմբեր

Ամեն օր նոր ծանուցագիրներ կը փոխանակվին Բ. Դռան և դեսպաններու միջև։


Բ. Դռան գրածները դեսպաններեն չեն ընդունվիր, ոչ ալ դեսպաններուն գրածները Բ. Դռնեն։


Դեսպանները գործերն ավելի փութով հառաչ տանելու համար լավ կընեն, եթե Բ. Դռան մեջ հաստատեն իրենց բնակություններն և արտաքին գործոց պաշտոնեին հետ առատորեն ծանուցագիրներ փոխանակեն։


Կարծենք մինչև այսօր Քարատաղի խնդրույն համար հազար ծրագիր առաջարկվեցավ և մերժվեցավ. արդյոք Հայաստանի խնդրույն համար քանի հազար ծրագիր պիտի խմբագրվի։


22 սեպտեմբեր

Դուռը կը խոստանա Հայաստանի մեջ բարենորոգումները գործադրել, միայն թե երեք ամիս պայմանաժամ կը խնդրե: Եթե երեք ամսվան մեջ այդ բարենորոգումները չգործադրեին Բ. Դուռն իրավունք կուտա տերություններուն, որ դարձյալ... ազգարարություններ ընեն իրեն։


Ինչ գեղեցիկ առաջարկություն։