Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե ազգարարություններն դարձյալ օգուտ չընեն՝ տերությունները դարձյալ իրավունք կունենան ազդարարություն ընելու։


Ազդարարություն՝ ընեն որչափ որ ուզեն, իսկ ճնշում չենք ընդունիր։


23 սեպտեմբեր

Բ. Դուռը ծրագիր մալ առաջարկած Է Հայաստանի բարենորոգումներու նկատմամբ։


Սույն ծրագրույն համեմատ՝ հասույթին հարյուրին տասը տեղական պիտույքներու համար պիտի գործածվի և հարյուրին իննսունը Պոլիս պիտի ղրկվի։


Այս էր ապակեդրոնացման վրա հիմնված բարեկարգությունը... Դեսպաններն մերժած են Բ. Դռան այս ծրագիրն ալ, և Բ. Դուռն երկրորդ մը խմբագրելու վրա է։ Ընդհանրապես, կը կարծվի, թե մինչև 1881 ծրագիրներով պիտի զբաղի Բ. Դուռը։


24 սեպտեմբեր

Գերմանիայեն պաշտոնյա մալ պիտի գա, արտաքին գործոց նախարարության խորհրդականի պաշտոն վարելու համար։


Ելմտականի համար Գերմանիայեն եկած մյուս պաշտոնյան առավոտե մինչև երեկո պանք Օթոմանի մեջ քոնսոփտներու կտրոնները կը համրե, և կըսվի թե հազիվ երկու տարվան մեջ կարող է ավարտել այս պաշտոնը... Անշուշտ մյուս գալիք պաշտոնյային ալ ծրագիրներ համրել պիտի տա Բ. Դուռը...


Փոխանակ այսպես պաշտոնյաներ բերելու Գերմանիայեն, ավելի լավ չլինի՞ր, որ մեր բոլոր գործերը Պիսմարք իշխանին հանձնենք...


28 սեպտեմբեր

Սովելոց մասնաժողովո անդամներն մեծ անձնանվիրությամբ և զոհողությամբ կաշխատին Հայաստանի սովյալներուն վիճակն՝ ձմեռվան եղանակին մեջ ալ ապահովելու համար։