բայց և կեղեցական արարողության համար չենք կարծեր, որ ասանկ առաջարկություն մը եղած լինի։
Ամսյա նոր հանդես մալ հրատարակվիլ սկսավ Վայելքդ անունով և պարոն Մ. Գալենտերյանի տնօրինությամբ։
Այս հանդեսը հատկապես գեղեցիկ սեռին համար կը
հրատարակվի և այդ սեռին վերաբերյալ հագուստներն ձևելու
արհեստը կը սորվեցունե։
Առաջին թիվը տեսնելու և աչքե անցնելու պատիվն ունեցանք,
բայց մենք բան մը չկրցիեք հասկնալ եթե մինչև ամսու
գլուխ բան մը հասկնամք՝ կիմացունեմք։
Երեսփոխանական ժողովր սրբազան Պատրիարքին ուղերձ մը ուղղեց ի պատասխանի այն ճառին, զոր նորին սրբազնությունն երեսփոխանական ժողովի բացման առթիվ ղրկած էր հիշյալ Ժողովին։
Երեսփոխանական ժողովն կը հայտնե, թե հայկական
խնդրույն համար վստահ է, թե՛ Աստուծո ողորմությանը, թե՛
կառավարության արդարասիրությանը և թե՛ սրբազան Պատրիարքին հայրենասիրությանը։ Ուղերձը կը վերջանա դարձյալ
սրբազան Պատրիարքին հանձնելով հայկական խնդրույն
շարունակությունը։
Ուղերձին լեզուեն ես այնպես հասկցա, որ երեսփոխանական
ժողովն ավելի սրբազան Պատրիարքին հայրենասիրությանը
վստահ է քան թե... քան թե... կառավարության
արդարասիրությանը... ըսենք լմննա։
Բնավ դասագիրք մայնչափ քննադատության նյութ եղած չէր, որչափ որ կ՝ըլլա Եղիշե վարդապետ Դուրյանի հրատարակած «Ընթացք ի գրոց բարբառը»: