Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեկագիր մալ կը ղրկե Բ. Դռան հասանելով, թե այս օրերս Վանա մեջ երեսուն տարու աղտ մը ծնավ... մեռած...


22 նոյեմբեր

Պարոն Տուպլիե անուն երևելի ըմբիշն, որ քանի մը շաբաթե ի վեր Բերա Բոնքորտիայի թատրոնին մեջ մայրաքաղաքիս ըմբիշներուն ասպարեզ կը կարդար և հաղթանակ կը տաներ՝ այս օրերս հաղթվեցավ Սիմոն անուն բեռնակրե մը:


Հայ ըմբիշն զայն ձեռներուն վրա բռնելով՝ հանդիսականներուն կը հարցունե, թե ո՞ւր նետե այդ բեռն...


Պարոն Տուպլիե, զոր տասնևիններորդ դարու Աբիլլես կը կոչեն՝ պարտությունն չընդունիր, առարկելով, թե ինք օտար է տաճկական ըմբշամարտության։ Հայ բեռնակիրն կը հավանի գաղղիական ըմբշամարտությամբ անոր դեմն ելնելու և երկրորդ անգամ կը գետնե զայն։


Պարոն Տուպլիեն դրամ կը խոստանա պարոն Սիմոնին, որ անգամ մալ ան հաղթվի, որպեսզի յուր վաստկած համբավն չարատի։


Պարոն Սիմոն կը մերժե այս դրամական ըմբշամարտությունն։ Այժմ մեր ազգայիններեն ոմանք հանգանակություն մը կընեն իրենց մեջ՝ հայ ըմբիշին նվեր մը բնելու նպատակավ։


23 նոյեմբեր

Կըսեն թե միությունն աղեկ բան է։


Իմ կարծիքով՝ միությունն մեր ազգին համար աղեկ չէ:


Տարի մառաջ Սկյուտարի երեք դպրոցներն իրարու հետ միացան և ետքը ավելի խեղճ ըլլալով՝ իրարմե բաժնվեցան:


Քանի մը ամիս կա, որ Արարատյան, Կիլիկյան և Դպրոցասիրաց Արևելյան ընկերություններն միանալով՝ Միայալ ընկերությունք եղան, և այսօր հիշյալ Միացյալ ընկերությունքը չունին այն նախանձելի վիճակս, զոր ունեին ասկե առաջ։


Կրնաք ուրանալ՝ թե անմիաբանությունն ալ ունի յուր օգուտները։