Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
25 նոյեմբեր

Թուրքիո կառավարությունն յուր պաշտոնյաներուն ամսականները ամեն ամսու գլխուն վճարելու համար նոր միջոց մը պիտի գտնե եղեր։


Պիտի որոշե եղեր, որ մեկ ամիսն հարյուր ութսուն օրերե բաղկանա։


26 նոյեմբեր

Իզմիրի փողոցներուն պատերու վրա հետևյալ ազդարարությունը կախված է տեղվույն գողերուն կողմեն՝


«Գիշերներն դուրս ելլողներն առնվազն իրենց քսակին մեջ երեք մեճիտիե ունենալու են. ապա թե ոչ իրենց կյանքը վտանգի մեջ պիտի ըլլալ:


Ահավասիկ միջոց մը, որ կը հարկադրե Իզմիրի բնակիչներն միշտ երեք մեճիտիե ունենալ իրենց վրա։


Կեցցե՜ Իզմիրի ոստիկանությունը...


Իսկ անոնք, որ հիշյալ գումարը չունին՝ պիտի ստիպվին գիշերներն իրենց տուներեն դուրս չելնելու։


Աս քիչ մը առողջապահական է, վասնզի հիշյալ քաղաքին օդն խոնավ ըլլալով՝ գիշերները դուրս ելնողներն հարբուխն կը բռնվին։


Կեցցեն Իզմիրի գողերը...


27 նոյեմբեր

Սսո Մկրտիչ Կաթողիկոսն մայրաքաղաքս հասած է։ Հակաթոռության խնդիրն քիչ օրեն երևան կելնե։


Աղթամարա Կաթողիկոսն աթոռի խնդիր չհարուցաներ, Վասնզր նստած չունի, որ աթոռի վրա խորհի, ամեն օր կուտե, կը պառկի և կը քնանա։


30 նոյեմբեր

Երբ որ բան մը իբնե գեղեցիկ է՝ անոր որչափ ալ զարդ արվի՝ կը վայլե։


Օրինակի համար, Արեվելյան Մամլո թղթակցին Շահնուրի լեզուն, որ գեղեցիկ է և պճնասեր։