Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաբարին վրա Հարձակեցան. աստվածներեն մեկ քանին գրաբարին վրա հարձակեցան և Շաննուր մեկ կողմ քաշված սկսավ քահքահաձայն խնդալ տեսնելով յուր գլորած խնձորին արտադրած կատակերդությունը։ Ածխարհաբարը, կսեն, կույր է, կաղ է, սապատող է, տգեղ է, աղքատ է, իսկ գրաբարն՝ հարուստ է, գեղեցիկ է։ Բայց ո՞վ ըսավ իրենց՝ թե մեռյալներուն մեջ հարուստ և գեղեցիկ չգտնվի՛ր, և թե՝ իրենց խոսքերն պահ մընդունելով, սապատող, տգետ և աղքատ չգտնվիր։ Խնդիրն մահու և կենաց խնդիր է, ինչպես կսեն մեր խմբագիրներն ամեն խնդիրներու համար։ Մին մեռած է և մյուսը կենդանի։ Ոչ, կըսեն աստվածուհիներն, մեռյալ չէ՛, այլ կը ննջե։ Սխալ է, կը պոռան աստվածներն, ննջեցյալ չէ՛, այլ մեռյալ է։ Ննջեցյալն արթնցնենք, կը պոռան աստվածուհիներն։ Այդ գործը ղժվար է, կը պատասխանեն ննջեցյալն արթնցնելու աշխատելու տեղ կենդանին ճոխացնենք և գեղեցկացնենք։ Եվ երբ կը տեսնեմ՝ որ թշնամիներն առանց գետնալու հաշտված են իրարու հետ քահքահ մալ ես կը վերցունեմ և կը հարցունեմ վիճաբանող աստվածներուն և աստվածուհիներուն՝ ո՞ւր է Մոմոսը: Խնդալու բաներ շատ ունինք, փառք Աստուծո, բայց լալու բաներ ալ կան. օրինակի համար՝ կրոնական գործոց խորհրդականն յուր պաշտոնեն հրաժարեցավ և մեծ ցավ պատճառեց ազգին (երկու շաբաթ է՝ որ ես ալ հանգիստ քուն քնացած չեմ. ամեն գիշեր երազիս մեջ կը տեսնեմ հիշյալ կրոնավորն մեֆիսթոֆելի կերպարանքով, կրոնավորներն այսպես կը ներկայանան եղեր երազներու մեջ). աղաչեցին զինքն՝ որ ետ առնու հրաժարականն, բայց հրաժարյալն ո՛չ թե միայն ետ չառավ զայն, այլ հատ մայ տվավ երեսփոխանութենեն հրաժարելով։ Ես կը վախնամ, որ եթե այս հրաժարականն ալ չընդունվի՝ վաղը եպիսկոպոսութենե ալ պիտ հրաժարի։ Վարչությունը չգիտեմ թե ինչո՞ւ համար ուրիշ մը չբերավ և անոր չհանձնեց այս պաշտոնը. քանի որ փնտրվածը արժանիք չէ այլ մարդ՝ հրաժարյալին նման բավական եպիսկոպոսներ ունինք այսօր։ Եպիսկոպոս մը վարկ չէ՝ որ դժվարությամբ գտնվի կամ բնավ չգտնվի։ Վարչությունն չփնտրեր այն բաներն որ դյուրավ կը գտնվին, այլ խնդրելու կելնե անանկ բաներ, որ դժվարավ