Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըստ իմ տկար կարծյաց, քշե՛ ոսկիները Եվրոպա, թո՛ղ եվրոպացիք իրարու գլուխ պատռեն և մենք խաղաղ կյանք վարելով ըսենք.


— Խե՜ղճ մարդիկ, ստակի համար կը կռվին կոր։


— Եկեր է։


— Կուգա կոր։


— Պիտի գար։


— Եթե գա։


— Եկավ։


— Չէ եկեր։


— Քանի մը օրեն կուգա։


Եթե սա մարդը բարկությամբ չգա՝ նախնիքներն մնացած մեկ ավանդությունը սուտ պիտի հանե:


Մոտերս զինադադար մալ տեսնելու հավանականություն՛ կա։


Արդեն այս պատերազմին մեջ ավելի զինադադար տեսանք քան թե կռիվ։


Փափագելի էր, որ այս զինադադարի միջոցին ալ Քարատաղի իշխանը թագավոր չհրատարակվեր, որովհետև ասոնք առանց գործի մնալու վարժված չըլլալով՝ պարապ նստելնուն պես թագավոր կըլլան կոր...


Մեկդի քաշվե՛, ընթերցող


«Դիվանագիտական կաթսան սաստիկ եռման մեջ ըլլով՝ պայթելու վրա է եղեր», կըսե Մասիս:


Հավատիսի չոճուքտան ալ, կըսե առածը։


«Չեմ կրնար ըսել, թե խաղաղությունը բացարձակապես հավաստի է։

Լորտ Տերպի