Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաթաթեսով միս ուտելն ալ պիտի արգելվեր մեր ազգայնոց, եթե հասարակաց կրթության պաշտոնյան երկար քննություններե ետք բաթաթեսին անմեղությունն չճանաչեր։ Իսկ ափիոնի մշակության վերաբերյալ տետրակներն ամեն քաղաք ազատ են մուտ գտնել առանց քննության, ավելորդ է ըսել թե այս ափիոնի մասին եղած թույլտվությունն՝ անոր թմրեցուցիչ և քնաբեր հատկությանը շնորհիվն է։ Հայկական խնդիրն արդեն խորհրդակցության նյութ ըլլալ սկսած է տերությանց մեջ, և մեր ազգայիններ ամեն օր հեռագրական լուրերու մեջ իրենց խնդրույն վերաբերյալ բառեր կը փնտրեն։ Անգղիո դեսպան լորտ Տյուֆերին քանի մօր առաջ Պատրիարքարան եկավ և ժամու մը չափ տեսակցեցավ ամենապատիվ Ներսես սրբազան Պատրիարքին հետ։ Չեմ կարծեր թե օդի գեղեցկությանը վրա խոսած լինին, ո՛չ ալ Մեղուի սոսյունին հոդվածներուն վրա, հարկավ հայկական անվանյալ խնդրույն վրա խորհրդակցեցան, սակայն ցավալին այն է որ ամենապատիվ Ներսես Պատրիարքն այսօր, հինգշաբթի, յուր հրաժարականը տվավ Ազգային ժողովո, որ միահամուռ մերժեց զայն, և յուր այս որոշումն պատգամավորությամբ մը հաղորդեց նորին սրբազնության՝ որ պնդեց դարձյալ յուր հրաժարականին վրա։ Ոչ ոք կը կարծե թե ազգային ժողովն ընդունի այս հրաժարականը։ Մեր ազգայիններն այս հրաժարականը լսելուն պես սկսան տուներու մեջ, զբոսարաններու մեջ և շուկաներու մեջ միմյանց ըսել, «Հիմա հասկցանք թե գիսավորն ինչու համար երևեցավ», այնչափ չարագուշակ կը համարին ազգին համար և սրբազան Պատրիարքին հրաժարականը։ Մինչդեռ հակահասունյան ազգայնոց մեկ մասը կը պնգե թե գիսավորն իրենց համար է, վասնզի Հասունի աշակերտ Ազարյանն հռովմեական հայոց Պատրիարք և Կաթողիկոս ընտրվեցավ և թե իբրև Պատրիարք և թե իբրև Կաթողիկոս կարող է իրենց չարիք հասցնել։ Ինչ պիտի ըսես, մտիկ ընելու է, նախապաշարումն դեռ վերցած չէ հակառակ մեր ազգային Վիքթոր Հյուկոներու, Լամարթ իններու, Լիթրեներու, Պյուհներներու, Վոլթերներու, Ռընաններու հրատարակությանց, որք աշխարհիս առաջին մատենադարանին զարդն կրնային քինել։ Մատենադարան ըսինք և Սամոսի մատենադարանն միտքս