Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ատենապետաց դիվանն յուր կողմեն կը փութա պատասխանել.


«Ցավալի բան... խեղճ աղջիկ... Վարչությունն հանձնարարեց ինձ սրբազան Պատրիարքին հրաժարման պատճառներուն բարձման համար միջոցներ չխորհիլ մինչև որ սրբազան Պատրիարքին և Ի. Դռան մեջտեղ բացված բանակցություններն վերջ գտնին»։


Բ. Դուռը կը պատասխանե — ոչինչ պատասխանելով.


«Իրա՞վ... ո՞վ կըսե թե բանակցություններն վերջ չեն գտած»։


Երկու ամիս ետքը երկրորդ հեռագիր մը նույն անձեն.


«Աղջիկս հղի մնաց... տեղական կառավարությունն անտարբեր է»։


Փոխասացները պատրաստ են.


— Մե՜ղք... հազար մեղք...


— Վա՞խ... վա՜խ... վա՜խ...


— Ցավալի բան... խե՜ղճ աղջիկ...


— Իրա՞վ...


Յոթն ամիս ետքը դարձյալ հեռագիր դարձյալ նույն անձեն։


«Աղջիկս մանչ մը ծնավ. մայրն և տղան լավ վիճակի մեջ են, բայց տեղական կառավարությունն լավ վիճակի մեջ չէ, անտարբեր է»։


Պատասխանները կը կրկնվին կը վերջանան և խոսք կառնու սրբազան Պատրիարքին ներքին խորհրդականն, որ ամեն բան վարդագույն ցույց տալու սովորություն և պաշտոն ունի, որ «Այսօր հիվանդն շատ լավ է» կըսե, հիվանդին հոգի տված ժամանակը։


«Գավառացիներն, կըսե, միշտ չափազանցորեն կը խոսին. կարելի է որ քրտե մը և հայե մը զավակ ծնի...մանավանդ մանչ... տեա՛րք երեսփոխանը։ Մեր ժողովուրդն, ցավոք սրտի կըսեմ, հավատք կնծայե այն ամեն լուրերուն, որ գավառներեն կուգան։ Ենթադրենք, սակայն, թե մանչ մը ծնած լինի... իրարանցումի ի՞նչ պետք կա. մի՞թե հարստահարություն է, բարբարոսություն է աղջկա մը մանչ տղա մը պար-